Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Ոչ թե ԱԺ-ի, այլ արժանապատվության ընտրություն. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հաղթելու որևէ հնարավորություն չունի», «Ընդդիմությունը թող մտածի խորհրդարանում ընդհանրապես լինել-չլինելու մասին», «Իշխանության հաղթանակն ապահովված» է։ Ինչպես ամեն անգամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ևս իշխանությունը սկսել է այս հռետորաբանությամբ հայտարարությունները։ Դրանք միայն կամ ամենևին քարոզչական հայտարարություններ չեն։

Դրանք իշխանության հոգեվիճակ, ինքնավստահությունը արտահայտող հայտարարություններ են։ Ժամանակի ընթացքում իրականությունից կտրվածության հետևանքով բթացած պատրանքի հետևանք հայտարարություններ են։ Ու այդպիսին լինելով՝ ինքնախոստովանական հայտարարություններ են այն մասին, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենալու, այլ կայանալու է ընտրական ակտ, որն ընդամենը տեխնիկապես արձանագրելու է իշխանության՝ իշխելու իրավունքը։

Դա ընտրական իրավունքի ու ժողովրդին՝ իշխանության պատկանելու սահմանադրական իրավունքի հետ կապ չունեցող իրավունք է։ Որովհետև երկրում, որի տնտեսական ծանր վիճակի մասին հայտարարությունները զբաղեցնում են վարչապետի խոսքի առյուծի բաժինը, երկրում, որտեղ աղքատության իրական մակարդակն աճում է ամեն օրվա հետ, ու երկրում, ուր կյանքը ոչ թե վայելում են, այլ քարշ տալիս, ահա այդ և բազմաթիվ այդպիսի բնորոշումներ ունեցող երկրում իշխանության հաղթանակի մասին մտածելու համար պետք է խնդիրներ ունենալ իրականության ընկալման ու բարոյականության հետ։

Այո, Հայաստանում ընդդիմությունը թույլ է, գուցե առավել, քան երբևէ, ընդդիմադիր ուժերը բզկտված են, ռեսուրսներ չունեն, չի երևում նրանց իրական միավորման ու բևեռացման հնարավորությունը։ Բայց դա ամենևին չի նշանակում իշխանության մեխանիկական հաղթանակ։

Որովհետև իշխանությանն ընդդիմադիր են ոչ թե առանձին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ կամ համակիրներ, այլ հասարակության, անկուսակցական մարդկանց մեծամասնությունը։

Պարզապես ընդդիմության թուլացած վիճակն այդ տրամադրություններն ինստիտուցիոնալացնելու հնարավորություն չի տալիս, բայց այդ հնարավորությունը կարող է առաջանալ մինչև ընտրությունները մնացած  ժամանակահատվածի ամեն օրվա հետ։ Իշխանության անբեկանելի հաղթանակի մասին այս օրերին հնչող հայտարարությունները, քաղաքական հայտարարություններ լինելուց բացի, հայ ժողովրդին ուղղված մեծաագույն վիրավորանք են, քանի որ այդպիսով հայ հասարակությունը ներկայացվում է՝ որպես աշխարհի ամենամազոխիստ մարդկանց հավաքականություն, ինչը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ բժշկական ախտորոշում։

Այսինքն՝ այդ հայտարարություններն իրականում համազգային խայտառակություն են, որն իշխանությունը ցանկանում է իրականություն դարձնել ընդամենը մի քանի ամիս անց։ Եվ ուրեմն՝ 2017 թվականի ապրիլին Հայաստանի քաղաքացիները կանգնելու են այդ երկընտրանքի առաջ՝ համապատասխանել մազոխիստական հասարակություն լինելու մասին ախտորոշմանը, կամ ապացուցել, որ այլ ախտորոշումների կարիք ունեն հասարակության մասին այդպես մտածողները։

Ընդդիմության հետ կամ առանց ընդդիմության»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում