Գործարար Փայլակ Հայրապետյանը թեթև արդյունաբերությունը Հայաստանում զարգացնելու, մասնավորապես Արմավիրի մարզում տեքստիլ գործարանների բացման առաջարկով էր հանդես եկել: Վերջերս կառավարության կողմից դրական արձագանք է եղել:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Փ. Հայրապետյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ իրենց տրամադրվել է 2000 հեկտար հող, որտեղ նախատեսվում է բամբակի և ձեթի մշակման գործարաններ բացել, անսանգոմեր կառուցել:
Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ չինացի մասնագետներ են եկել, դեկտեմբերի 20-ին վերադառնալու են՝ ներդրումներ կատարելու:
Գործարարը նշեց, որ առաջին հերթին ոչ թե գրպանի մասին է մտածում, այլ հայրենիքի. «Եթե մեր հարուստները լինեն հայրենասեր, մեր բանակին կկերակրեն ու կհագցնեն, մեր զենքը տեղը կպահեն, որ 1915թ-ը չկրկնվի, և կարողանանք գոյատևել: Մենք աշխատատեղեր բացելով՝ կկտրելու ենք հայ ժողովրդին Թուրքիայից, աղջիկներին՝ երկիրը լքելուց»:
Մանրամասները՝ տեսանյութում: