Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀԿ-ն լուրջ կերպով փչացած է. Շիրակի թեմի առաջնորդ

Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում էր: Սա  նորանշանակ վարչապետի առաջին այցն էր Գյումրի: Նախորդ վարչապետը Գյումրիում խոստացել էլ 500 աշխատատեղ բացել և 300-ը կարողացել էր բացել, իսկ այս վարչապետը խոստումներ չտվեց: Եվ ի վերջո պարզ չդարձավ, թե աղետի գոտին երբ կդադարի աղետի գոտի համարվել, և խնդիրները երբ կլուծվեն:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց. «Իմ հանդիպումը վարչապետի հետ կարճատև էր: Ես ուրախ եմ, որ այս վարչապետը չի շտապում խոստումներ շռայլել, այլ փորձում է առավելագույնս լինել պրագմատիկ և իրատեսական: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Ամեն վարչապետի փոփոխության հետ կապված՝ միշտ եղել եմ լավատես: Եվ չի կարելի ասել, թե ոչ մի վարչապետ ոչ մի բան չի արել, արվածը միշտ եղել է անբավարար, որովհետև կարիքը շատ մեծ է: Երանի այն վարչապեին, որի օրոք այս էջը կփակվի: Այս վարչապետի հետ կապված նաև մարզային և քաղաքային իշխանություններն են լավատեսորեն տրամադրված, որ նա փորձում է ռեալ մոտենալ հարցին և ռեալ լուծումներ առաջարկել, և միայն այդ ժամանակ հրապարակել այդ մասին, ոչ թե տեսական խոստումներ է տալիս:

Անդրադառնալով վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու փաստին՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ վարչապետը հանգամանքի բերումով, իր պաշտոնի բերումով դարձավ ՀՀԿ անդամ. «Չի կարող պատասխանատվություն ստանձնել և չլինել իշխանություն ունեցող կուսակցության անդամ, ինչ-որ տեղ հասկանալի է»:

Ինչ վերաբերում է համատարած հանրապետականացմանը, ապա, Աջապահյանի խոսքով՝ միշտ էլ այդ գայթակղությունը կա, և իշխող կուսակցության մեջ ամեն պատահական մարդ մտնում է. «ՀՀԿ-ն հենց որ դարձավ իշխանություն, բոլոր պատեհապաշտները հավաքվեցին այնտեղ: Որ կուսակցությունն էլ գա իշխանության, բոլոր պատեհապաշտները վազելու են այնտող, և որևէ կուսակցություն չունի այն ֆիլտրող մեխանիզմը, որի միջոցով կարողանա պատեհապաշտներից ազատվել կամ թույլ չտա լցվել այնտեղ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցությունն ունի փոխվելու անհրաժեշտություն, Սրբազանը պատասխանեց. «Անշուշտ: Ցանկացած իշխող կուսակցություն ենթական է փչացման… Կոմունիստական կուսակցությունը փչացավ, ՀՀՇ-ն փչացավ, հիմա հերթը ՀՀԿ-ինն է: ՀՀԿ-ն լուրջ կերպով փչացած է: Կարծում եմ՝ նախագահն էլ, վարչապետն էլ, կարևոր դեմքերն էլ հասկանում են, որ իրենց կուսակցությունը լուրջ ճգնաժամի մեջ է: Շատ իմաստուն, խոհեմ և հայրենասեր պետք է լինել այդ նեխվածությունը կանխելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում