Պակիստանի հյուսիսում կործանված Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռի 42 ուղևորները և անձնակազմի 5 անդամները, ենթադրաբար, զոհվել են։ Այս մասին հաղորդում է Rueters գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում գտնվող բարձրաստիճան պաշտոնյային։
Նա նաև նշել է, որ ինքնաթիռը հրդեհվել է նախքան վայր ընկնելը։ Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղևորների թվում եղել է նաև պակիստանցի հայտնի երգիչ Յունաիդ Յամշեդը և նրա կինը։
Համացանցում հրապարկվել են նաև առաջին կադրերը՝ դեպքի վայրից։