«Արի հլը տեսնեմ, էդ ում ես բացատրում… Ռուբիկ Հակոբյանը տղայական ռազբորկայի կանչեց, գործընկերներս թույլ չտվեցին, որ գնամ, -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց լրագրող Վահե Մակարյանը:- Ռուբիկ Հակոբյանը հետ եկավ, նորից կանչեց… ընկերներս ուզում էին գալ հետս, ասաց՝ չէ, գնում ենք երկու բառ զրուցենք, գանք: Ես գնացի, դե ասացի՝ մարդ է, ցանկանում է խոսել: Մտածեցի՝ չհասկացվածության խնդիր կա, գնամ, բացատրեմ, թե ինչ եմ ուզեցել ասել: Նա վիրավորական տոնով սկսեց խոսել, հայհոյեց, չհասցրեցի ինչ-որ բան ասել, միանգամից անակնկալ հարվածեց դեմքիս: Ճիշտն ասած, չէի սպասում»:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրող Վահե Մակարյանը պատգամավորին հարց է տվել «Դաշնակցության» գաղափարական գծի մասին (Ո՞րն է այն գաղափարախոսությունը, որ կրում եք Ձեր մեջ, որպես դաշնակցական), ինչը Հակոբյանին դուր չի եկել և վերջինս սկսել է քաղաքակրթության դասեր տալ։
Մանրամասները՝ տեսանյութում: