ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե ինքը, որպես նախկին դաշնակցական, մտադրություն ունի նորից վերադառնալ ՀՅԴ շարքերը:
Պատգամավորը նշեց, որ երևի թե կմնա քաղաքականության մեջ՝ ընդդիմադիր դաշտում, և անկեղծորեն խոստովանեց, որ դեռևս որոշում չի կայացրել՝ ինչ ցուցակով է մասնակցելու ընտրություններին, մասնակցելու է, թե ոչ: «Դեռ ժամանակ կա, կհասցնեմ կողմնորոշվել: Որևէ մեկի հետ որևէ հանդիպում և քննարկում ես չեմ անցկացնում: «Դաշնակցության» ներկայացուցիչներն իմ ընկերներն են, մենք ամեն օր միասին ենք, բայց երբեք այս թեմայով քննարկում չի եղել մինչև այս պահը»,- հավաստիացրեց Ռուբիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չգիտի՝ թե քաղքական քարտեզն ինչ պատկեր կունենա:
«Ցանկացած պահի կարող են վերաձևումներ լինել: Որևէ անակնկալից պետք չի զարմանալ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: