Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրի այցելեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա նորանշանակ վարչապետի առաջին այցն էր Գյումրի:
«Շիրակյան հողի կարմրհատ ցորենով հացը շատ համով է, երբ թխվում է թոնրի շրթին, բայց երբ այդ հացը չի շաղախվում արվեստով, այն վնաս է և՛ մարսողության համար, և՛ ձեր ասած բիզնեսի: Իհարկե, բիզնեսը շատ կարևոր է… բայց դուք առանց այս քաղաքում հետք թողնելու չեք հեռանա, ես դրանում համոզված եմ…
Գյումրու մշակույթի պալատը սպասում է մի խոհեմ, մի հրաշք, ազգասեր վարչապետի»,- գյումրեցիների հետ հանդիպմանն ասաց գյումրեցի կինը՝ դիմելով Կարեն Կարապետյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: