Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրի այցելեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա նորանշանակ վարչապետի առաջին այցն էր Գյումրի:
Գյումրեցիների հետ հանդիպմանը, անդրադառնալով Գյումրիում բնակարանաշինության խնդրին, վարչապետը նշեց. «Մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, սպասում ենք ձեր առաջարկներին, դուք ասում եք՝ ինչ է անելու համայնքը, և ինչ ենք անելու մենք: Ինչ վերաբերում է դոմիկներին, այդ խնդիրը մենք պետք է լուծենք, բայց պետք է ճշմարտությունն ասենք: Եթե դոմիկի տիրոջը տվել ենք բնակարան, բայց նա բնակարանում չի բնակվում, այլ դոմիկում է բնակվում, հստակ պետք է ասենք, կիսատ պռատ մեկնաբանություն չպետք է անենք…»:
Մանրամասները՝ տեսանյութում: