Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք». Արցախի մասին Քրիս Բոհջալյանի հոդվածը New York Times-ում

Ամերիկահայ հայտնի գրող, շուրջ 18 վեպերի հեղինակ Քրիս Բոհջալյանը The New York Times պարբերականում հրապարակել է «Հպարտ ուխտագնացություն դեպի իմ հայրենիք» խորագրով հոդված, որը որոշակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

Լեռնային Ղարաբաղում լքված գյուղի՝ Թալիշի մոտով ձգվող խրամատները հիշեցնում են Առաջին աշխարհամարտը՝ անվերջանալի թվացող, գետնի տակ փորված նեղ արահետներ։

Սեպտեմբերի առաջին օրը 32-ամյա հրամանատար Գեղամ Գրիգորյանը կանգնեց ինձ հետ և ցույց տվեց հյուսիս-արևելքը՝ Ադրբեջանի կողմը և ականապատ դաշտերն ու բուֆերային գոտին, որն առավելագույնը մեկ մղոն հեռավորության վրա էր: «Եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,- ասաց նա՝ թոթվելով ուսերը։

Հոդվածագիրն այնուհետև պատմում է, թե ինչպես ավելի վաղ` ապրիլի 2-ին, Ադրբեջանը հարձակվեց արևելյան սահմանի վրա՝ 1994 թվականից հետո արձանագրելով հրադադարի ռեժիմի ամենալայնածավալ խախտումը: «Այստեղ՝ Թալիշում, 400 բնակչություն ունեցող գյուղն այնպես արկակոծվեց, որ այսօր այն լքված է, բնակիչները վերաբնակեցվել են երկրի այլ հատվածներում: Հրամանատար Գրիգորյանը, ով երկու աղջիկների հայր է, թեև միջազգային հարաբերություններում գիտական աստիճան ունի, սակայն հավատում է, որ Լեռնային Ղարաբաղը նրա կարիքն ունի ռազմական գործում»,- նշում է Բոհջալյանը:

Շատ քիչ ամերիկացիներ կարող են քարտեզի վրա գտնել Լեռնային Ղարաբաղի տեղը, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը: «Ես գնացի այնտեղ այս ամառ նույն այն պատճառով, որի համար վերադառնում եմ Հայաստան ամեն տարի: Այս երկիրն իմ արյունն է, և իմ այցելություններն ուխտագնացություն են: Ես ամերիկահայ եմ, սակայն միայն միջին տարիքում հասկացա, թե ինչ ձգողականություն ունի այս երկիրն ինձ համար»,- գրում է հեղինակը:

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գիծը ռազմավարական նշանակություն ունի և այն թեժ կետն է, որը կարող ապակայունացնել Կովկասում տիրող իրավիճակը։ Հայաստանը և Ադրբեջանը սահման են կիսում Իրանի հետ։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանն ապրիլին հարձակվեց ԼՂՀ-ի վրա, կողմերը պատերազմեցին 4 օր՝ մինչև հրադադար հաստատելը։ Թեժ մարտեր էին ընթանում այդ օրերին՝ տանկերի, հրետանու, անօդաչու սարքերի կիրառմամբ, զոհվեցին հարյուրավոր մարդիկ։ Թալիշում ադրբեջանցի զինվորները խոշտանգեցին, սպանեցին տարեց հայ զույգի, գլխատեցին գերի ընկած հայ զինվորի, ինչը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ ներկայացուցիչ, Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ գործիչ Բրեդ Շերմանը կոչ անի հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության իրականացման վերաբերյալ:

Չնայած հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները՝ մուսուլման, կրոնը շատ քիչ առնչություն ունի այս խնդրում։ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղն իրենն է՝ հղում անելով տարածքային ամբողջականության սկզբունքին: Լեռնային Ղարաբաղն էլ պնդում է, որ կարող է գոյություն ունենալ անկախ՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Կան վերլուծաբաններ, որոնք պնդում են, որ «հայերը օկուպանտ են»։ «Ես համաձայն չեմ: Սակայն ես չեմ կանգնում Լեռնային Ղարաբաղի կողքին միայն իմ ԴՆԹ-ի պատճառով: Ես հավատացած եմ, որ պատմությունը հայերի կողմից է»,- գրում է հոդվածագիրը՝ անդրադառնալով 1988 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի մեծ մասը հայեր էին, կողմ քվեարկեցին Ադրբեջանից անկախանալուն։

Լեռնային Ղարաբաղը միջազգային լայն ճանաչում չունի, թեպետ ԱՄՆ յոթ նահանգներ ընդունել են բանաձևեր, որոնք հորդորում են Միացյալ Նահանգների իշխանությանն աջակցել ԼՂ անկախությանը. «Հանրապետությունը 140 հազար բնակչություն ունեցող երիտասարդ դեմոկրատիա է, որը բախվել է 9,5 միլիոն բնակչություն ունեցող, նավթային պաշարներով հարուստ բռնապետությանը: Նրա միակ դաշնակիցը Հայաստանն է»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է հարվածել բոլոր ուղևորափոխադրող ինքնաթիռներին, որոնք կթռչեն Ստեփանակերտի նոր օդանավակայան, որը դեռ բացված չէ: Ալիևն այն մարդն է, ով պարգևատրել է ադրբեջանցի սպային, որը Բուդապեշտում սպանել էր ՆԱՏՕ-ում առաքելություն իրականացնող հայ զինվորին, երբ վերջինս քնած էր։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ ժամանակ անցկացնելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ միակ ճանապարհը, որով այս ազգը կրկին կդառնա Ադրբեջանի մաս, դա Ադրբեջանի կողմից դրա գրավումը կլինի: Եվ թեպետ Ադրբեջանը զգալիորեն ավելի մեծ տարածք ունի, չեմ կարող պատկերացնել, որ դա երբևէ կարող է պատահել: Հայերն այս հողերում դարեր շարունակ ապրել են շատ ավելի վաղ, քան ԼՂ-ն ներառվեց Ադրբեջանի կազմում»,- նշում է հեղինակը և հավելում, որ Արցախ այցելելու առաջին օրը ներկա է գտնվել 39 հայ մանուկների մկրտությանը, որն անցկացվել է Դադիվանքում:

Նա փաստում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կատաղի կերպով պաշտպանում է իր տունը: «Մկրտության ժամանակ ես հանդիպեցի Արեգնազ և Անտոն Աբգարյաններին, որոնց երեք երեխաները ևս մկրտվեցին այդ օրը։ Նրանք փոքր ագարակ ունեն։ Բայց երբ ադրբեջանցիները հարձակվեցին ապրիլին, պարոն Աբգարյանը մեկնեց առաջնագիծ՝ որպես կամավոր։ «Ո՞վ պետք է պաշտպանի իմ երեխաներին և ընտանիքին, եթե ոչ՝ ես»։

Փաստ է, որ Ադրբեջանի միակ հետաքրքրությունն այս կռվում իր հպարտությունն է: Ադրբեջանն է, որ ունի նավթ, Լեռնային Ղարաբաղն ունի մացառ և նուռ: Սակայն հայերի համար սա գոյատևելու պայքար է: Դա մեր հայրենիքի մի մասի պահպանումն է: Այո, Հայոց ցեղասպանության ժամանակ մեզ էթնիկապես զտել են Վանից, Անատոլիայից և Կիլիկիայից, տեսականորեն ողջ Թուրքիայից՝ բացի Ստամբուլից: Մեր ցանկացած չորսից երեքը Առաջին աշխարհամարտի տարիներին համակարգված ոչնչացման է ենթարկվել: Հետևաբար Լեռնային Ղարաբաղը մեր գիծն է ավազի վրա: Սա է պատճառը, որ այս փոքր երկիրը միշտ ունի բավարար զինվորներ խրամատի համար»,- եզրափակում է Քրիս Բոհջալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում