Վերջերս Մոսկվայում կայացած «Տարվա լավագույն գարեջուր, ոչ ալկոհոլային ըմպելիք, հանքային, խմելու ջուր» 21-րդ միջազգային մասնագիտական մրցույթում «Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ի կողմից արտադրվող «Կիլիկիա 1952» գարեջուրն արժանացել է գլխավոր` «Գրանդ Պրի» մրցանակի և «Ոսկե Մեդալի»:
Նույն մրցույթում «Ոսկե Մեդալի» է արժանացել նաև ընկերության կողմից արտադրվող «Լուզինյան» հանքային ջուրը:
Տեղեկացնենք նաև, որ մինչ այդ Չեխիայում կայացած միջազգային մրցույթում պատվավոր «Բոհեմիան» մրցանակի էին արժանացել «Երևան» և «Կիլիկիա մուգ» գարեջրատեսակները, ինչպես նաև «Լուզինյան» հանքային ջուրը:
Շնորհավորում ենք «Կիլիկիայի» բոլոր սիրահարներին: