ԱԺ այսօրվա նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, դիմելով հիմնական զեկուցողին, առաջարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքով ՏԻՄ-երում մեծացնել կանանց ներգրավվածությունը՝ հասցնելով առնվազն 20 տոկոսի:
Վաչե Տերտերյանն արձագանքելով՝ նշեց, որ խնդիրն իսկապես մտահոգիչ է, դեռևս լուծման մեխանիզմ չկա և հավելեց, որ եթե պատրաստի «դեղատոմս» կա, թող առաջարկեն, կքննարկվի:
Մանրամասները՝ տեսանյութում: