ԱԺ այսօրվա նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Վանաձորում ստեղծված իրավիճակին:
Դիմելով հիմնական զեկուցող տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ Մարուքյանը հետաքրքրվեց, թե նախագիծը գրելիս հաշվի՞ են առել Վանաձորում ստեղծված վիճակը, որտեղ մի ուժ չունի քաղաքական մեծամասնություն, սակայն ունի քաղաքապետ, չեն կարողանում նիստեր գումարել, քանի որ ավագանիները բոյկոտել են, և տվյալ իրավիճակում խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվի:
«Ինչ-որ լուծումներ կձևավորվեն: Ինչո՞ւ եք բացառում, որ հաջորդ անգամ նիստը կկայանա: Ոչ մի կատակլիզմ չկա, կարելի է շարունակել աշխատել՝ մինչև քաղաքական գործընթացն իր հանգուցալուծումը կստանա։ Վստահ եմ, որ ինչ-որ լուծում կլինի: Իրավիճակն իսկապես պատային չէ, կոնսենսուս չկա այսօր, բայց վաղը կարող է և լինել»,- պատասխանեց փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: