Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վրաստանը հաշվի է առնում հայ-ռուսական միացյալ զորախմբի իրողությունը. չի բացառվում, որ հաջորդ թիրախը Թբիլիսին դառնա

Ռուսաստանը բառացիորեն շրջափակել է Վրաստանը ռազմական բազաներով, և դա չի կարող չանհանգստացնել վրացական կողմին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմական հարաբերությունների խորացմանը, մասնավորաբար՝ հայ-ռուսական միացյալ զորախումբ ձևավորելու մասին նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրին:

Վասաձեի գնահատմամբ՝ միացյալ զորախմբի ստեղծումը լիովին համապատասխանում է Կրեմլի վարած քաղաքականության ոգուն և իրականում որևէ օգուտ չի տա Հայաստանին, թեև մյուս կողմից՝ Հայաստանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, չէր կարող մերժել Կրեմլի այդ առաջարկը:

«Այս քայլը (հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը) լիովին համապատասխանում է Կրեմլի ներկայիս քաղաքականությանը: Օգտակա՞ր է միացյալ խմբավորումը Հայաստանի համար, թե՞ ոչ. միանշանակ՝ ոչ: Իսկ կարո՞ղ էր Հայաստանի գործող ղեկավարությունը մերժել Կրեմլի առաջարկը. ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ուստի մենք վերաբերվում ենք այս իրադարձությանը որպես իրողություն, որն անհրաժեշտ է հաշվի առնել»,- նշեց Գելա Վասաձեն:

– Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը, մեկնաբանելով հարցը, կարծիք հայտնեց, որ ընդհանուր առմամբ՝ հայ-ռուսական զորախմբի կազմավորումը Մոսկվայի ավելի մեծ ծրագրի մի մասն է. Մոսկվան ցանկանում է վերականգնել խորհրդային շրջանի «անդրկովկասյան ռազմական օկրուգը», որի մեջ կմտնեն ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանն ու Ադրբեջանը: Ստացվում է, որ իսկապես ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության վերականգնմա՞նը: Որքանո՞վ են իրատեսական Ռուսաստանի այդ ծրագրերը, որովհետև, օրինակ, Վրաստանում Ռուսաստանը չունի այն ազդեցությունը, ինչ Հայաստանում:

– Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանում այլ ծրագրեր ունի՝ ի տարբերություն Հայաստանի: Վրաստանի պարագայում տվյալ փուլում Կրեմլը լիովին կբավարարվի Վրաստանի չեզոքությամբ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ հետագայում փորձեր չեն արվի Վրաստանը դարձնել Ռուսաստանի արբանյակ: Բայց Կրեմլը այսօր իր առջև չի դրել այդ խնդիրը:

Վրաստանը ստիպված է միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար: Իսկ ՌԴ-ի միակ իրական այլընտրանքը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցելն է, որն ըստ էության կա և շարունակվում է: Ռուսաստանը կվերականգնի իր ազդեցությունը տարածաշրջանում, եթե ՆԱՏՕ-ն հրաժարվի այն ամենից, ինչ արվել է վերջին 20 տարիներին: Կարծում եմ՝ դա հազիվ թե տեղի ունենա:

– Իսկ ի՞նչ միտումներ եք տեսնում այդ առումով՝ հաշվի առնելով հնարավոր այն հեռանկարները, որոնք սկսել են նախանշվել Միացյալ Նահանգներում Թրամփի ընտրությունից հետո: Մասնավորապես, նկատի ունեմ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դերի հնարավոր փոփոխությունը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել ՆԱՏՕ-ի առաջատարը, ինչպե՞ս դա կազդի ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության, նոր անդամների ներգրավման և հատկապես մեր տարածաշրջանի վրա: Այսօր հնարավո՞ր է դա կանխատեսել:

– Դատելով նրանից, թե ինչպես է իրեն դրսևորում Թրամփը և ում է նշանակում իր վարչակազմի պաշտոններում, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն անպայման համաձայնության կգա Ռուսաստանի հետ և առավելագույն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Բայց Թրամփի վարչակազմը ոչ թե նախագահ Օբամայի պես է պայմանավորվելու Ռուսաստանի հետ, այսինքն՝ հարաբերությունների վերբեռնման միջոցով, այլ բացառապես ուժի դիրքերից:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի դերին, այս պարագայում էլ Թրամփը շատ հստակ է արտահայտվել. ՆԱՏՕ-ն լավ բան է, բայց յուրաքանչյուրն իր ներդրումը պիտի ունենա անվտանգության ապահովման մեջ, ոչ թե իր անվտանգությունը ապահովի ամերիկացիների հաշվին: Եվ դժվար է չհամաձայնվել նրա հետ այս հարցում: Շատ եվրոպացիներ տասնյակ տարիներ շարունակ չեն վճարում անվտանգության համար, բայց միևնույն ժամանակ ուզում են այնպիսի քաղաքականություն վարել, որը հակասում է իրենց անվտանգությունը ապահովողների շահերին:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հարցին, ապա կարծում եմ՝ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը առանձնակի չի խորանալու հարցի մեջ, թե ով է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ ով՝ ոչ: Նրանք կգործեն շատ կտրուկ, միգուցե նաև կոպիտ՝ ելնելով իրենց շահերից: Կփորձեմ ռիսկի դիմել և ենթադրել, որ Թրամփի օրոք գունավոր հեղափոխություններ չեն լինի, իսկ ԱՄՆ-ի ուղղակի ռազմական գործողություններ՝ ինչքան ուզեք: Շատ հնարավոր է, որ դա լինի նաև հետխորհրդային տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում