Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Microsoft կորպորացիան ստացել է Եվրոպական հանձնաժողովի հավանությունը՝ գնելու համար LinkedIn սոցցանցը։
26.2 միլիարդ դոլարով պրոֆեսիոնալ սոցցանցը գնելու գործարքը արդեն իսկ հավանության է արժանացել ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում ու Հարավային Աֆրիկայում։
Microsoft-ի հայտարարության համաձայն՝ գործարքը կկքնվի առաջիկա օրերին։