Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գերագույն դատարանը դեկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հօգուտ Samsung-ի, որը արտոնագրի վեճի մեջ էր Apple-ի հետ։
Այդպիսով չեղյալ է հայտարարվել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով հարավկորեական ընկերությանը պարտավորեցվել էր մրցակցին վճարել 399 միլիոն դոլար։
Apple-ը Samsung-ին մեղադրել է իր Galaxy սմարթֆոնների և այլ սարքերի մշակման ժամանակ դիզայնի առանցքային տարրեր պատճենելու համար։ Սակայն ութ դատավորները միաձայն որոշել են, որ նման պնդումների համար չկան հիմքեր։
Սկզբնական շրջանում Apple-ը Samsung-ից պահանջում էր մոտ 930 միլիոն դոլար, սակայն հետագայում այդ թիվը կրճատել էր 382 միլիոն դոլարով։ Apple-ն ու Samsung-ը «արտոնագրային պատերազմի» մեջ են 2011 թվականից, երբ ամերիկյան կորպորացիան Samsung-ին մեղադրեց iPhone պատճենելու համար։