Ազատազրկման վայրերում, ՔԿՀ-ներում առկա խնդիրների, խախտումների շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանի հետ:
Նրա դիտարկմամբ՝ ՔԿՀ-ներում խնդիրները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ խնդիրներ, որոնք դիտորդական խումբն է արձանագրել, և խնդիրներ, որոնք բարձրաձայնում են դատապարտյալները:
«Ըստ դատապարտյալների՝ թիվ մեկ խնդիրն այն է, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում: Այդ հիմքով ազատության մեջ հայտնված անձանց թիվը տարիների ընթացքում նվազում է: Դատապարտյալների կողմից բարձրացվող երկրորդ հիմնական խնդիրը բուժսպասարկման հետ կապված խնդիրն է:
Դիտորդական խմբի տեսանկյունից՝ առաջնահերթ խնդիր են դատապարտյալների պահման պայմանները. օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, որպես շինություն, խնդրահարույց է, աշխատողների թիվը պակաս է, կալանավորների թիվը մեծ է: Այդ ամենը հանգեցնում է կալանավորների ինքնավնասման, ինքնասպանությունների թվի աճի:
ՔԿՀ-ներում առկա է ևս մեկ խնդիր՝ կապված սննդի որակի հետ. այն սնունդը չէ, որ մարդը կուզենա ուտել:
ՔԿՀ-ում կա ևս մեկ շատ կարևոր խնդիր. դա ենթամշակույթի՝ քրեական բարքերի առկայությունն է, որը դեռևս փոխել չի լինում: Դրանից սկսում է խտրականությունը, խավային շերտավորումը, որն իրականում բավականին լուրջ խնդիր է, կա նաև կոռուպցիայի բաղադրիչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: