Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ՀՀԿ-ն փոխում է իր որակը. Շարմազանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանով, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի մասին ասել է. «Ես նկատել եմ իրենց մեջ առաջին հերթին ցանկություն՝ փոխվելու և փոխելու. կստացվի՞, ժամանակը ցույց կտա, բայց դրա անհրաժեշտությունը կա»: Ինչպիսի՞ն են հանրապետականները, որ պետք է փոխվեն:

-Հանրապետականների և առհասարակ մեր քաղաքական ուժերի, քաղաքական համակարգի, հասարակության փոփոխության անհրաժեշտության մասին դեռևս փետրվարի 12-ին շատ հստակ նշել է մեր հանրապետության նախագահն իր ծրագրային ելույթում, և փոփոխության անհրաժեշտությունը եղել է մինչ այդ: Այդ փոփոխության անհրաժեշտությունն է մեզ հանգեցրել սահմանադրական բարեփոխումների գաղափարին: Սահմանադրական բարեփոխումներից հետո (ի դեպ՝ այսօր սահմանադրական բարեփոխումների մեկամյակն է, շնորհավորում եմ այդ կապակցությամբ) մենք ապրում ենք որակապես այլ Հայաստանում… Փոփոխությունների անհրաժեշտությունը չի եկել միայն վարչապետի ծրագրից: Փոփոխության անհրաժեշտությունը բնական անհրաժեշտություն է մեր պետության, մեր հասարակության համար, որն ուրվագծել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանն իր ծրագրային ելույթում, և այն, ինչ անում է հիմա Կարեն Կարապետյանի կառավարությունը, նախագահի ծրագրային թեզերի տրամաբանական շարունակությունն է:

-Հնարավո՞ր է, որ Կարեն Կարապետյանը նկատի ունի այն, որ ՀՀԿ-ն ունի ցածր վարկանիշ՝ ինչպես պնդում է ընդդիմությունը:

-Ես Ձեզ կխնդրեի ընդդիմությանը հորդորեիք՝ իրենք իրենց վարկանիշի մասին խոսեին և չափեին իրենց վարկանիշը… Սեփական աչքի գերանը տեսնելու փոխարեն նրանք մատնանշում են ՀՀԿ-ի աչքի փուշը: Հանրապետականն իր աչքի փուշը շատ լավ տեսնում է, և դրա համար այն հանելու անհրաժեշտությամբ և Ժողովրդի մատից փուշ հանելու անհրաժեշտությամբ գնում է փոփոխության:

Ի՞նչն եք ուզում փոխել, կեղծի՞քը, թալա՞նը…

-Ուզում ենք փոխել որակը՝ և՛ ադյունավետ կառավարման, և՛ մտածողության:

-Այսինքն՝ մոլախոտը շա՞տ էր:

-Չեմ խոսի ոչ կոռեկտ բառապաշարով: Հիշեցի Էնշտեյնի միտքը. «Մեզ անհրաժեշտ է նոր մտածողություն, որպեսզի լուծենք խնդիրները, որոնք հին մտածողության արդյունք են: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր արդիական մտածողությունը և քայլերը, որոնք ավելի արդյունավետ են տվյալ ժամանակաշրջանում: Պառլամենտական համակարգը բոլորովին այլ պահանջներ է դնում: Ուժեղ է այն անձը, այն քաղաքական ուժը, որը տեսնում է իր թերությունները:

-Թերություններից մի քանիսը կնշե՞ք:

-Բազում են՝ կոռուպցիան, արդարության դեֆիցիտը, ոչ արդյունավետ կառավարումը… Այդ թերությունների մասին ՀՀ նախագահը խոսել է ՀՀԿ 16-րդ համագումարում և նշել է, որ զարգացման տեմպերը և առկա իրավիճակը մեզ չեն բավարարում: Մենք պետք է նոր գործիքներ ներդնենք, նոր ճանապարհներով գնանք՝ հասնելու մեր նպատակին: Մեր հիմնարար նպատակը ուժեղ Հայաստանի կառուցումն է՝ ուժեղ՝ մտքով, բազկով, հավատով, պրոֆեսիոնալ կադրերով և ուժեղ իր քաղաքացիներով, ովքեր կհավատան, որ Հայաստանում կա արդարություն, կա ազատ մրցակցություն…

Պարոն Շարմազանով, արդեն լրանում է նոր կառավարության գործունեության 100-րդ օրը: Ի՞նչ դրական քայլ եք արձանագրել: Կարապետյանն ասում է, որ հնարավոր չէր այս կարճ ժամանակահատվածում ստվերի դեմ լուջ պայքար տանել: Կառավարության որևէ դրական քայլ այսօր քաղաքացին չի կարող նշել:

-Քաղաքական և տնտեսական բարեփոխումները 1 օրում, 100 օրում և նույնիսկ 6 ամսում տեսանելի չեն լինում: Եվ Կարեն Կարապետյանի կարճաժամկետ խնդիրն այն է, որ նրա կառավարությունը հույս ներշնչի և հիմք ստեղծի ապագա բարեփոխումների համար: Ըստ իս, Կարապետյանը և իր թիմը կարողանում են հաջողությամբ լուծել խնդիրը: Ժողովրդավարական համակարգը դանդաղ շտապելու մեխանիզմ է, ժամանակ է անհրաժեշտ: Եթե վարչապետը «սուպերմեն» էլ լիներ, հնարավոր չէր, նույնիսկ Ռուզվելտի՝ նոր կուրսի քաղաքականությունը երկրորդ- երրորդ տարում է սկսել պտուղ տալ, մեզ մոտ ինչպե՞ս կարող էին 100 օրվա ընթացքում երևալ դրական պտուղները, առավել ևս, որ մենք մտնում ենք նախընտրական փուլ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում