Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

Կարո Եղնուկյանի գործում տարօրինակ հանգամանքներ կան. փաստաբան

Եղնուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն 14 հոգու գործն առանձնացվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Որևէ տրամաբանություն չկա, որ Եղնուկյանը այդ 13 անձանց հետ դատաքննություն իրականացվի, որովհետև Եղնուկյանին այդ 69 հատոր գործի նյութերից, ամենաշատը վերաբերվում է 1-2 հատոր, այն էլ իր ծանոթներին՝ հարցաքննության կանչած վկաների ցուցմունքներն են: Այսինքն՝ Եղնուկյանին վերաբերվող նյութ չկա, և Եղնուկյանը ստիպված պետք է լինի տարիներով դատաքննությանը մասնակցել, այն պարագայում, որ ակնհայտ է՝ նրա կողմից որևէ գործողություն չի էլ կատարվել: Այսինքն՝ զինված խմբի անդամների հետ 1-2 զանգ ունենալ, դրանից հետո տարիներով հետևել դատավարության փուլին:

Աստված չանի, որ կալանավորումը շարունակվի, սա կնշանակի, որ Եղնուկյանին շարունակում են պատժել, և նա որևէ բան չի կատարել, սակայն գտնվում է կալանավորված վիճակում, տեսակցությունները սահմանափակված են, և ստիպված է լինելու սպանության մեջ մեղադրվող անձանց հետ միասին դատաքննության մասնակցել, ինչը մեր կարծիքով ընդհանրապես տրամաբանական չէ»,- նշեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանի խոքով՝ իրավաբանությունը այս գործում պակասում է, «Դուք կհամոզվեք, երբ դատաքննություն կլինի: Դատաքննության ժամանակ այնպիսի ակնհայտ ոչ իրավաբանական փաստեր ի հայտ կգան, ես հիմա չեմ ուզում առաջ գնալ ու շատ թերություններ, անգամ հանցագործության դեպքեր են տեղի ունեցել քննչական մարմինների կողմից: Եվ դա անտեսվել է, և հենց այդպես էլ նյութերը ներկայացրել են ծանոթացման:

Այսինքն՝ այդ նյութերին ծանոթանալու փուլում պարզվում է՝ շատ անօրինականություններ են տեղի ունեցել: Պարզվել է, որ Եղնուկյանի հեռախոսը ձայնալսվել է 2015 թվականի փետրվարից, այսինքն՝ դեռևս այն ժամանակ, երբ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը փորձել էր ինչ-որ միջոցառումներ կազմակերպել: Եվ այս մեղադրանքի մեջ դրված են նաև այդ նյութերը:

Մի խոսքով՝ շատ-շատ տարօրինակ հանգամանքներ կան: Մոտ օրերս երևի հնարավորություն կունենանք Եղնուկյանին առաջադրված մեղադրանքին ծանոթանալ, հրապարակենք Եղնուկյանին առնչվող այդ անհեթեթությունը, որպեսզի հաստատենք, որ ոչ թե իրավաբանություն չկա, այլ թույլ բանասիրություն է այստեղ:

Եթե անգամ այս մեղադրանքը մի քիչ ավելի հետազոտական ձևով նայենք, ապա կստացվի, որ մեղադրանքի բնույթը հակասում է այն ամենին, ինչ-որ ներկայացվում է մամուլով: Մեղադրանքի մեջ մոտավորապես նշված է՝ եթե Եղնուկյանը մարդկանց չտեղափոխեր գնդի տարածք, ապա հանրապետության նախագահը պետք է հրաժեշտ տար: Ստացվում է, որ քննչական մարմինները ոչ թե քրեական գործ են քննել, այլ քննել են այնպիսի գործ, որպեսզի հանրահավաքի ժամանակ քաղաքացիների թիվը մեծ չլինի և որպեսզի զինյալների պահանջները չիրականացվեն: Հասկանալի է, որ այդ ուղղությամբ է գործընթացը, բայց գոնե ձևակերպումները այդքան միամիտ ու ակնհայտ ձևով չներկայացնեն»:

Մանրմասները՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում