«Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտները աշխատում են ոչ միայն ԱԳՆ-ում, այլ նաև այլ գերատեսչություններում ու հաստատություններում և մեր պատիվը բարձր են պահում,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զույցում հավաստիացրեց Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: – Մեր շրջանավարտների շնորհիվ մեր դպրոցը դարձել է ճանաչված և հեղինակավոր հաստատություն»:
Վահե Գաբրիելյանի խոսքով՝ դպրոցն արդեն գործում է գրեթե յոթ տարի, դպրոց ընդունվելու համար պարտադիր է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը, ինչպես նաև քննություններ պետք է հանձնեն: Դպրոցը ոչ միայն տեսական գիտելիքներ է տալիս, այլ նաև գործնական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:
«Մեր շրջանավարտներն այսօր պահանջված են տարբեր գերատեսչություններում, ինչն ուրախալի է և հուսադրող»,- նշեց Վ. Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: