Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Ցավակցում եմ կառավարությանը, որ այս տարվա բյուջեն համընկավ նախընտրական պրոցեսին. Վ. Բաղդասարյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեմագոգիա և մարազմ է համարում որոշ պատգամամավորների ելույթները ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ցավակցում է կառավարությանը, որ խորհրդարանում նախագծի քննարկումները համընկել են նախընտրական շրջանի հետ: «Մենք այստեղ ինչ ասես լսեցինք՝ սկսած դեմագոգիայից, մարազմից, նախընտրական հնարքներից: Իհարկե, նաև եղան նախագծի էությանը վերաբերող ելույթներ, որոնք մենք չենք կարող անտեսել»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով պետական բյուջեի նախագծին՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ այն իրատեսական է և համահունչ է կառավարության ծրագրին: «Սա պատասխանն է այն բոլոր ելույթների, որոնցով ոմանք փորձում էին բարձրաձայնել, որ այս փաստաթուղթը որևէ աղերս չունի կառավարության ծրագրի հետ: Այս ֆինանսական փաստաթղթի իրականացման համար կառավարության ծրագրում դրված են բոլոր հիմքերը: Ես համոզված եմ, որ այս երկու ամսվա ընթացքում կառավարության քայլերը միտված են նրան, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել բյուջեի ներկայացված նախագիծը»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղ եկավարը:

Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ բյուջեի ներկայացված նախագիծը կայունացման ծրագիր է: «Այստեղ ռիսկային դրույթներ չկան: Եթե կառավարությունը բերեր խոստումնալից բյուջե, որը կարող էիք համարել նախընտրական, դա չէր կարող մեր հանրության, քաղաքական ուժերին վստահություն ներշնչել: Որևէ մեկը չասաց, որ սա նախընտրական բյուջե է, դա ծիծաղելի կլիներ: Իսկ բոլորը սպասում էին, որ այսօրվա կառավարությունը կարող է բերել այդպիսի բյուջե, որ խոստումներով ու անիրատեսական քայլերով լցված կլիներ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հանրությանը սիրաշահելու հ ամար: Եվ մենք շնորհակալ ենք կառավարությանը, որ ներկայացրել է այսպիսի իրատեսական բյուջեի ծրագիր, որի նպատակը իրավիճակային խնդիրների լուծումը չէ: Կառավարության այսօրվա  նպատակը և ծրագրային դրույթները միտված են ապագային: Եվ մենք այսօրվա բյուջեով ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելու խնդիր չունենք»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ քաղաքական գործիչներից շատերը բյուջեի նախագծի քննարկումը որպես առիթ և պատրվակ են օգտագործում նախընտրական ձայներ կորզելու համար:

Պատգամավորն անդրադարձավ նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախաձեռնությանը, որը միտված է քաղաքացիների ավանդների վերադարձին: Բաղդասարյանը ՀՀ քաղաքացիներին հավաստիացրեց, որ դա ֆիկցիա է և ժողովրդին մոլորության մեջ գցելու եղանակով նախընտրական ձայներ հավաքելու քայլ: Պատգամավորը շեշտեց, որ այդ ամենը կարգավորվում է օրենքով: Նա հավելեց, որ այդ խնդրի վերաբերյալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել և առաջիկայում էլ շարունակելու է քայլեր ձեռնարկել ժողովրդին մոլորության մեջ ըն կնելուց զերծ պահելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում