««Փոքր Մհեր» կրթահամալիրում առկա խնդիրների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Լ. Մկրտչյանն ընդգծեց, որ կրթահամալիրի հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում և ընդգծեց, որ նշանակված է ծառայողական քննություն, որին պետք է մասնակցի նաև պաշտպանության նախարարությունը:
Նրա խոսքով՝ ԿԳՆ-ի և ՊՆ-ի համատեղ խորհրդակցություն է հրավիրվել. «Հնարավոր է կանոնադրության և խորհրդի ձևաչափի փոփոխության հարցը քննարկենք: Խնդիրն ավելի գլոբալ է, քան սովորական կոնֆլիկտը: Այս հաստատությունում որոշակի բարքեր կան, որոնք անընդունելի են, պետք է հնարավորինս փակ հաստատության ձևաչափը դարձնել բաց»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: