Կրթության նախարարությունը ձևավորել է աշխատանքային 8 խումբ, որոնք դեկտեմբերին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով: Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Դա նշանակում է բավականին լուրջ ինտենսիվ աշխատանք, բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերն աշխատում են, և օտար լեզուների, և գիտության, և մնացած ուղղություններով»,- նշել է նախարարը:
Նա հավելեց, որ հիմնական ուղղությունները նախանշված են, և աշխատանքներն ինտենսիվ կատարվում են: «Հիմնականում մենք կարիք ունենք այդ աշխատանքներն ավելի գործնական դարձնել: Այդ աշխատանքների հաշվետվությունը կամփոփենք մամուլի ասուլիսով, և դուք կիմանաք, թե ինչ քայլեր ենք մենք կատարել»,- եզրափակել է նախարարը: