ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց, որ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից փակ ծրարով կառավարությանն են ներկայացվել 26 կետից բաղկացած առաջարկություններ, դրանց կապակցությամբ որևէ արձագանք չկա: Կ. Նահապետյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ կառավարության կողմից որևէ արձագանք չկա:
Վարդան Արամյանը նշեց, որ առաջարկությունները պարունակում են ծառայողական և հույժ գաղտնի տեղեկատվություն, այդ պատճառով կքննարկվեն առանձին:
Մանրամասները՝ տեսանյութում: