Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1.04%-ով՝ հասնելով մեկ բարելը 51.25 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները նվազել են 0.80%-ով եւ կազմել 54.50 դոլար՝ մեկ բարելի դիմաց։