Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Հայկական կողմերը պարտավոր են բանակցային նոր օրակարգ հրամցնել միջնորդներին ու Ադրբեջանին. Արման Մելիքյան

Հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հիմնախնդրի լուծման շուրջ այնքան տարբեր են, որ առայժմ հեռանկար չկա դրանց հիման վրա առարկայական բանակցություններ վարելու համար, ուստի դեկտեմբերի 8-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Համբուրգում սպասվող հանդիպումը լավագույն դեպքում կլինի արարողակարգային հանդիպում, որից վնասը մեզ համար ավելի շատ կլինի, քան օգուտը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին և բանակցությունների վերսկսման հեռանկարներին:

Դիվանագետ Արման Մելիքյանը կարծում է, որ ղարաբաղյան բանակցությունները վաղուց փակուղում են՝ այն օրվանից, երբ Հայաստանը համաձայնեց որպես բանակցությունների հիմք ընդունել հայտնի Մադրիդյան սկզբունքները: Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնախնդրի լուծման «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը երբեք արդյունավետ չի եղել. «Նման առաջարկությամբ կարող էր հանդես գալ միայն պաշտոնական Ստեփանակերտը, բայց վերջինս էլ դուրս է մղվել բանակցային գործընթացից»:

Այս իրավիճակում Արման Մելիքյանը խիստ անհրաժեշտություն է համարում բանակցային նոր օրակարգի ներկայացումը Երևանի ու Ստեփանակերտի կողմից. «Հայկական կողմերն իրոք պարտավոր են միջնորդներին ու Ադրբեջանին նոր բանակցային օրակարգ հրամցնել, հակառակ դեպքում մեր բանակցային դիրքերը կթուլանան, իսկ շփման գծում իրավիճակը կթեժանա, և երկուստեք կաճի զոհված ու վիրավոր զինծառայողների թիվը: Եթե նոր մոտեցումների ներդրման միջոցով փոխենք ու մեզ համար նպաստավոր դարձնենք իրավիճակը բանակցային սեղանի շուրջ, դա կհանգեցնի նաև ճակատային գծում ադրբեջանական զինված ուժերի ակտիվության էական սահմանափակման: Բայց դրա համար լուրջ աշխատանք է պետք տանել, մինչդեռ մեր պատկան պետական մարմինները մատնված են կատարյալ անգործության»:

– Պարոն Մելիքյան, ինչո՞վ եք բացատրում, վերջին երկու-երեք ամիսներին Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների բացակայությունը: Ակնկալվում էր, որ Վիեննայի ու Պետերբուրգի հանդիպումներից հետո երրորդ հանդիպումը տրամաբանորեն պիտի կայանա Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, ինչը տեղի չունեցավ, և այժմ ֆրանսիացիները ջանքեր են գործադրում արտգործնախարարների միջև դեկտեմբերի 8-ին Համբուրգում հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, թեև այս հանդիպումն էլ, ինչպես նշել է ՀՀ ԱԳ նախարարը, առայժմ հաստատված չէ: Ի՞նչ կասեք տվյալ հարցի մասին:

– Ապրիլյան պատերազմից հետո պարոն Սերժ Սարգսյանը առաջ քաշեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների և փոխվստահության միջոցների ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեության հնարավորությունների ընդլայնման պահանջ, մինչդեռ ադրբեջանական կողմը, ետ կանգնելով Վիեննայում այս հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, բանակցությունները շարունակելու համար որպես նախապայման ներկայացնում է հայկական զինուժի լիակատար դուրսբերման պահանջ այն տարածքներից, որոնք պաշտոնական Բաքուն ադրբեջանական է համարում: Մոտեցումների այս տարբերությունը այնչափ արմատական է, որ ըստ էության՝ դրանց հիման վրա առարկայական բանակցություններ վարելու հեռանկար չկա: Իսկ դա նշանակում է, որ այս պահի դրությամբ ՀՀ և ԱՀ արտգործնախարարները Համբուրգում լավագույն դեպքում արարողակարգային հանդիպում կարող են ունենալ, որից մեզ համար վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը:

– Ընդհանրապես ի՞նչ փուլ է հիմա Ղարաբաղյան գործընթացում՝ հաշվի առնելով նաև վերջին մի քանի շաբաթներին իրադրությունը շփման գծում: Գործընթացը կրկին փակուղի՞ է մտնում:

– Գործընթացը վաղուց է փակուղում՝ այն օրվանից, երբ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին ընդունել Մադրիդյան սկզբունքները՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման համար ընդունելի բանակցային պլատֆորմ:

– Պաշտոնական Երևանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ բանակցությունները մինչապրիլյան տրամաբանությամբ չեն կարող շարունակվել, և Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: Մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում շեշտեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշմամբ, և քանի դեռ անորոշ է Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց չի կարող լուծում ստանալ: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը հենց այս նախապայմանն է առաջ քաշել բանակցությունների վերսկսման համար, ինչը չի ընդունում ադրբեջանական կողմը:

– Բանն այն է, որ պաշտոնական Երևանի մշտական պնդումները, ըստ որոնց՝ խնդիրը կարող է լուծվել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի հիման վրա, ևս արդյունավետ չեն եղել. նման առաջարկությամբ կարող էր հանդես գալ միայն պաշտոնական Ստեփանակերտը, բայց վերջինս էլ դուրս է մղվել բանակցային գործընթացից: Երբ բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտի փոխարեն հանդես է գալիս հայաստանյան բարձրագույն պաշտոնյան, ապա, իսկապես, ստացվում է, որ «օկուպանտ» է Հայաստանը ու այժմ առևտուր է տանում իր կողմից բռնակցված տարածքների մի մասի հանձնման պայմանների շուրջ:

Հայկական կողմերն իրոք պարտավոր են միջնորդներին ու Ադրբեջանին նոր բանակցային օրակարգ հրամցնել, հակառակ դեպքում մեր բանակցային դիրքերը կթուլանան, իսկ շփման գծում իրավիճակը կթեժանա, և երկուստեք կաճի զոհված ու վիրավոր զինծառայողների թիվը: Չի բացառվում, որ նաև նոր տարածքային կորուստներ կլինեն Արցախում:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է առաջիկայում գործելու Ադրբեջանը ղարաբաղյան ճակատում՝ ռազմական և դիվանագիտական-քաղաքական առումով: Բաքուն կշարունակի՞ գործադրել հակամարտությանը ռազմական լուծում տալու իր փորձերը կամ առնվազն ռազմական ուժի գործադրման միջոցով ազդելու քաղաքական-դիվանագիտական գործընթացի վրա, թե՞ գուցե կփորձի նոր մարտավարություն կիրառել զուտ դիվանագիտական դաշտում՝ գործընթացն իր համար շահավետ հունով տանելու համար:

– Եթե հայկական կողմերի մոտեցումներն արմատական վերանայման չենթարկվեն, ապա պաշտոնական Բաքուն կշարունակի ավելացնել ճնշումը ճակատային գծում, իսկ զուգահեռաբար էլ կմեղադրի Հայաստանի ղեկավարությանը իր «օկուպացիոն քաղաքականությունը» շարունակելու մեջ: Շնորհիվ մեր քաղաքական-դիվանագիտական մոտեցումների կիսատ-պռատության՝ Ադրբեջանը նախահարձակ լինելու իր իրավունքը կարողացել է ամրագրել նաև որոշ միջազգային հարթակներում, մինչդեռ հայկական զինուժի կողմից նախաձեռնվելիք ցանկացած մարտական գործողություն կորակվի որպես Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի շարունակություն:

Եթե նոր մոտեցումների ներդրման միջոցով փոխենք ու մեզ համար նպաստավոր դարձնենք իրավիճակը բանակցային սեղանի շուրջ, դա կհանգեցնի նաև ճակատային գծում ադրբեջանական զինված ուժերի ակտիվության էական սահմանափակման: Բայց դրա համար լուրջ աշխատանք է պետք տանել, մինչդեռ մեր պատկան պետական մարմինները մատնված են կատարյալ անգործության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում