Mashable-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Google կորպորացիան թողարկել է Trusted Contacts հավելվածը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում մերձավորներին փնտրելու համար։
Ծրագիրն օգտատերերին թույլ է տալիս ընկերների ու ազգականների հետ կիսվել իր գտնվելու մասին տեղեկատվությամբ։ Հավելվածում գրանցվելիս անհրաժեշտ է շփումների ցուցակից ընտրել վստահելիների ցուցակ։
Դա հնարավորւթյուն կտա յուրաքանչյուր պահի կիսվել սեփական գտնվելու մասին տեղեկատվությամբ և հարցնել մյուսների գտնվելու վայրը։
Ի տարբերություն Apple ընկերության Find My Friends հավելվածի և մի շարք այլ հավելվածների՝ Trusted Contacts-ն ավտոմատ չի կիսվում օգտատիիրոջ ստույգ գտնվելու մասին տեղեկատվությամբ։ Ծրագիրն աշխատում է օֆլայն ռեժիմով։