Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Ում պետք է անհանգստացնի Ծառուկյանի վերադարձը

Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի ազդեցությունն իր վրա զգալիորեն շոշափելու է ընդդիմադիր դաշտը, այսինքն այն ուժերը, որոնք գործում են այդ դաշտում և մտադիր չեն միավորվել Ծառուկյանի հետ, գործել նրա ենթակայությամբ: Պարզ է, որ Ծառուկյանն իր ռեսուրսով և իր «ժողովրդական մարդու» խարիզմայով տանելու է ավելի շատ հենց այդ, քան իշխանական դաշտի ձայներ: Սակայն, նրա վերադարձը իր վրա անկասկած կզգա նաև իշխանական դաշտը: Բանն այն է, որ այստեղ Ծառուկյանն էական ազդեցություն կթողնի ուժերի հավասարակշռության և տեսակարար կշիռների իմաստով: Եթե նա տնօրինելու է առավելապես ընդդիմադիր դաշտում գտնվող ընտրաձայները, ապա դրանով նա որոշակիորեն ավելորդ է դարձնելու իշխանական այն շրջանակներին, որոնք պետք է աշխատեին այդ ձայների հետ և լուծեին դրանց խնդիրը` այսինքն դրանք ՀՀԿ-ի դաշտ բերելու, կամ առնվազն ընդդիմադիր դաշտով մեկ ցրելու խնդիրը: Իսկ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Իրավիճակի նրբությունը մենք կարողացանք տեսնել ՏՒՄ ընտրություններում տեղի ունեցածի պարագայում, ինչի հետևանքով իշխանությունը կանգնեց Վանաձորի խնդրի առաջ: Դա չի նշանակում, որ խորհրդարանի ընտրությանը այդ խնդիրը ինքնաբերաբար դառնալու էր համապետական` ի վերջո ընդդիմությանը չհաջողվեց նույնն անել Գյումրիում, բայց Վանաձորը ցույց տվեց, թե ինչքան իրական է ֆորս-մաժորի ռիսկը: Եվ եթե առանձին վերցրած քաղաքում այն ճակատագրական չէ, ապա համապետական մասշտաբում դրան մոտենալն անգամ կարող է առաջ բերել ձնագնդիի անկառավարելի մի էֆեկտ: Ընդ որում, բացառված չէ, որ հենց ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը կայացրեց Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի խթանման որոշումը, հաշվարկելով, որ բավական բարդ կլինի առանց ծառուկյանական գործոնի հաղթահարել ընտրական բարդությունները: Եթե ընդդիմադիր դաշտում ընտրազանգվածի հետ աշխատանքի ծանրության կենտրոնը դառնում է Ծառուկյանը` ԲՀԿ-ով, կամ թեկուզ առավել լայն կոնսոլիդացիոն ֆորմատով, ինչի տարբերակը հավանական է, դա նշանակում է, որ իշխանության մի զգալի սեգմենտ մնում է «անգործ», կորցնում է զգալի նշանակություն, իսկ գուցե ընդհանրապես իմաստազրկվում է: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով զգալիորեն սահմանափակում, կրճատում, նվազեցնում է իշխանության սեգմենտների առաջ իր պատասխանատվության կամ պարտավորությունների շրջանակն ու ծավալները: Չէ որ իշխանությանը մատուցած այդ ծառայությունները ունեն իրենց հստակ գնացուցակը, թե ով ինչ է ստանալու ընտրություններում իշխանության համար ցանկալի արդյունք և պատկեր ստանալու համար՝ կատարած աշխատանքի դիմաց:

Իսկ այդ խնդիրը ունի երկու նշանակություն: Նախ, Սերժ Սարգսյանը ներկայումս չունի բավական տնտեսական և ֆինանսական ռեսուրսներ իշխանության թե՛ օրինական, թե՛ ստվերային բյուջեում բոլորի ծառայությունը գնահատելու և փոխհատուցելու համար, հետևաբար նվազելու հարցում նրա շահագրգռությունը գալիս է այդտեղից, և բացի այդ էլ Սերժ Սարգսյանի համար կարևոր հրամայական է հնարավորինս անաղմուկ, սահուն, հնարավորինս քիչ նկատելի ընտրակեղծարարությունը, քանի որ 2017 թվականի ընտրությունների վերահսկողական մեխանիզմները իսկապես զգալի կտարբերվեն նախորդներից, և այստեղ իշխանությունն ունի առավել ճկուն լինելու խնդիր: Եվ միևնույն ժամանակ, ինչ որ առումով նաև այդ համատեքստում, Սերժ Սարգսյանը ունի նաև հետընտրական քայլերի խնդիր, որտեղ իշխանության տարբեր սեգմենտներից նրա հնարավորինս քիչ կախվածությունը ստացել է կարևոր մարտավարական նշանակություն: Բանն այն է, որ հետընտրական իրողությունների համատեքստում թե՛ միջազգային հանրության առաջ ստանձնած որոշակի պարտավորությունների, թե՛ նաև Հայաստանի ներքին դաշտում մի շարք իրողությունների ճնշման ներքո, և թե՛ նաև հետնախագահական ծրագրերի համատեքստում Սարգսյանը կարող է կանգնել իշխանության ներսում էական վերադասավորումների նոր փուլի անհրաժեշտության առաջ, և այստեղ ընտրական ծառայությունների բեռով հնարավորինս քիչ ՀՀԿ-ական սեգմենտների առաջ պարտավորություն ունենալը նրան կարող է տալ առավել ազատ գործելու հնարավորություն:

Այդ հանգամանքների հանրագումարն էլ ի ցույց է դնում, որ եթե կարճաժամկետ հեռանկարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը խնդիր է ընդդիմադիր դաշտում գործող և բողոքական ընտրազանգվածի վրա հույս դնող ուժերի համար, ապա երկարաժամկետ առումով այն ավելի շուտ խնդիր է դառնում հենց իշխանության, ՀՀԿ-ի համար, որի վերաձևման հարցում Սերժ Սարգսյանը ստանում է հավելյալ ռեսուրս: Վերջին հաշվով, Ծառուկյանին քաղաքականությունից ևս մեկ անգամ հեռացնելը նրա համար չի ներկայացնի կեսն այն բարդության, որ ունի ՀՀԿ-ն ըստ իր ծրագրերի վերաձևելու գործում` հաշվի առնելով այդ կառույցում կենտրոնացած բազմազան շահերը և ուժերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում