Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Հայ-ռուսական զորախումբը Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ Անդրկովկասի ռազմական օկրուգի վերստեղծման առաջին քայլն է

Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև զորքերի միավորված խմբավորման ստեղծումը հայկական զինված ուժերի ավելի խորը ինտեգրումն է Ռուսաստանի ռազմական մեքենային: Ավելի լայն իմաստով՝ սա Հարավային Կովկասում խորհրդային ժամանակների ռազմական օկրուգը վերականգնելու Մոսկվայի ծրագրի մի մասն է, ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը այսպիսի մեկնաբանություն տվեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված վերջին համաձայնագրի  մասին՝ շեշտելով, որ երկու երկրներն էլ շահագրգռված են եղել միացյալ զորախմբի կազմավորմամբ, թեև կողմերի ռազմավարական նպատակները տարբեր են:

«Սրանք Ռուսաստանի երկարաժամկետ ծրագրերն են՝ ստեղծելու միացյալ զորախումբ Անդրկովկասում, որը ըստ գաղափարի՝ հետագայում իր մեջ պիտի ընդգրկի նաև Վրաստանն ու Ադրբեջանը անդրկովկասյան տարածաշրջանի նախկին խորհրդային սահմանները պահելու համար»:

 – Պարոն Ֆելգենհաուեր, ի՞նչ կարող եք ասել հայ-ռուսական միավորված զորախմբի համաձայնագրի մասին, ի՞նչ մարտական առաջադրանքներ է ընդհանրապես կատարելու այս միավորված խմբավորումը:

– Սկզբունքորեն շատ բան չի փոխվում: Միավորված խմբավորման ստեղծումը նշանակում է Հայաստանի, հայկական զինված ուժերի ավելի խորը ինտեգրում Ռուսաստանի ռազմական մեքենային: Ընդ որում, պիտի հասկանանք, որ թեև կա միավորված խմբավորում, և բոլորը պարտավոր են կատարել միացյալ հրամանատարության հրամանները, բայց իրականում ազգային ստորաբաժանումները պարտավոր են առաջին հերթին կատարել իրենց քաղաքական ղեկավարության հրամանները: Օրինակ, այնտեղ Մոսկվայի համաձայնությամբ հրամանատար է նշանակվելու հայ գեներալը, բայց պարզ է, որ ռուս զինվորականները չեն կատարի հայերի հրամանները՝ առանց Մոսկվայի հաստատման:

Իսկ ընդհանրապես այս ինտեգրացիան նշանակում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ավելի խորը փոխգործակցություն, ընդ որում՝ նպատակները տարբեր են. Մոսկվայում ենթադրում են՝ հույս ունեն այս կամ այն ձևով վերստեղծել սովետական ժամանակների անդրկովկասյան ռազմական օկրուգը, ստեղծել միասնական խմբավորում, որն իր մեջ կներառի ոչ միայն Հայաստանը, այլև հետագայում Վրաստանն ու Ադրբեջանը:
– Այսինքն՝ սա ավելի շատ քաղաքականություն է, քան ռազմական համագործակցություն:

Սրանք Ռուսաստանի երկարաժամկետ ծրագրերն են, մտադրությունները ստեղծելու միացյալ զորախումբ Անդրկովկասում, որը ըստ գաղափարի՝ հետագայում իր մեջ պիտի ընդգրկի նաև Վրաստանն ու Ադրբեջանը անդրկովկասյան տարածաշրջանի նախկին խորհրդային սահմանները պահելու համար:

Հայաստանի տեսանկյունից՝ այս միացյալ զորախմբի ստեղծումը նշանակում է, որ ավելի ծանրակշիռ են դառնում Ռուսաստանի պարտավորությունները՝ ապահովելու Հայաստանի պաշտպանությունը, այնպես որ նպատակները բավական տարբեր են: Չի կարելի է ասել, թե լուրջ փոփոխություն է, այո, սա առաջընթաց է, բայց մեծ հաշվով՝ սա լրջորեն չի փոխում 1995 թ. հետո ստեղծված իրադրությունը, երբ Մոսկվան ու Երևանը ստորագրեցին համատեղ պաշտպանության մասին առաջին համաձայնագիրը: Սա նման է Հայաստանի ինտեգրմանը Եվրասիական միությանը, մաքսային գոտի: Սա կարևոր է Ռուսաստանի համար՝ որպես ռազմական ինտեգրացիա, բայց ինտեգրացիան Ռուսաստանի համար նշանակում է հետագայում ինտեգրացիա նաև Ադրբեջանի ու Վրաստանի հետ:

– Բայց չէ՞ որ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, և Հայաստանում կարծում են, որ այդ զորախումբը տրամաբանորեն պիտի կռվի Ադրբեջանի դեմ, եթե լինեն ռազմական գործողություններ:

Այս համաձայնագրով նախատեսվում է, որ որևէ կոնֆլիկտի, ասենք՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում՝ ռուս զինվորականները հայկական հրամանով կմտնեն մարտի մեջ:

– Հայերի՞ հրամանով:

– Մարտի մեջ կմտնեն միայն Ռուսաստանի հրամանով: Իսկ այն, որ ֆորմալ առումով նրանց հրամանատարը հայ գեներալ է լինելու, չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է իր ազգային ինքնիշխանությունից:

– Մեզ մոտ էլ կարծում են, որ Հայաստա՛նն է ավելի շատ հրաժարվում իր ազգային ինքնիշխանությունից:

– Սկզբունքորեն ոչ ոք էլ մինչև վերջ չի հրաժարվում իր ինքնիշխանությունից, որովհետև վերջիվերջո ազգային զինված ուժերը կատարում են ազգային ղեկավարության հրամանները: Ոչ ոք պատերազմի մեջ չի մտնելու՝ առանց ազգային ղեկավարության համաձայնության:

– Հայաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ միացյալ զորախմբի մեջ են մտնելու Հայաստանում ռուսական ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն էլ նշել է, որ երկու երկրների նախագահներն են որոշելու, թե ով է լինելու զորախմբի հրամանատարը պատերազմի ժամանակ:

Սկզբունքորեն՝ այո: Նույն վիճակը ՆԱՏՕ-ում էր կամ Վարշավյան դաշինքի պարագայում: Վարշավյան պայմանագրի կազմակերպությունում, օրինակ, որոշումները կայացնում էր ռուսական կողմը՝ իհարկե, ձևականորեն պահպանելով անդամների ինքնիշխանությունը, թեև իրականում Վարշավայի պայմանագրի տարբեր անդամ պետություններ տարբեր աստիճանի ինքիշխանություն ունեին: Նույնն էլ այս դեպքում է. միացյալ զորախմբի ստեղծումը չի նշանակում ազգային ինքնիշխանության լիակատար կորուստ և չի նշանակում, որ պետություններից մեկը ավտոմատ կերպով պիտի մասնակցի պատերազմական գործողությունների մյուսի հրամանով: Բայց սա հերթական քայլն է ինտեգրման ուղղությամբ: Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ ինտեգրացիոն գործընթացը շարունակվի: Ռուսաստանը Ադրբեջանին կարող է ասել՝ տես, Հայաստանը իրեն լավ է պահում, հիմա Ադրբեջանը իրեն պիտի լավ պահի և նույնպես մերձենա Ռուսաստանին: Ռուսաստանը նմանատիպ ինտեգրացիոն գործընթացներ է իրականացնում Բելառուսի, Հայաստանի հետ, դա համարվում է ճիշտ ուղղություն, բայց դա սկզբունքորեն չի փոխում գոյություն ունեցող իրավիճակը:
– Դուք ասում եք, որ այս գործընթացը, ըստ էության, Կովկասի ինտեգրման խորհրդային մոդելի վերականգնումն է: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ սա ավելի շատ քայլ է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման, ոչ թե Հայաստանի պաշտպանության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

Սկզբունքորեն և՛ մեկն է, և՛ մյուսը՝ այս կամ այն չափով: Տվյալ դեպքում երկու կողմերն էլ շահագրգռված են, և երկուսն էլ համաձայնվել են, բայց ռազմավարական նպատակները տարբեր են, բացարձակապես տարբեր են: Չէ, իհարկե, Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը նաև ուզում է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, պահպանել նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ:

– Ենթադրում եմ, որ Ադրբեջանի հետ ինտեգրացիայի այլ ձևաչափ է լինելու, այդպե՞ս է:

– Ռուսաստանը առայժմ ռազմական դաշինք չունի Ադրբեջանի հետ, բայց այդ հեռանկարը, իհարկե, շատ ցանկալի է Մոսկվայի համար:

– Հայաստանի շատ փորձագետներ, վերլուծաբաններ համոզված են, որ Ռուսաստանը ռազմավարական նպատակ ունի ռուսական զորքեր տեղակայելու Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների անվան տակ, և տեսակետ կա, որ այս զորախումբը կարող է լինել ռուս խաղաղապահների տեղակայման հնարավոր մեխանիզմ: Դուք համաձա՞յն եք այս փորձագետների հետ, թե՞ ոչ:

– Ոչ, համաձայն չեմ: Եթե Ղարաբաղում խաղաղապահներ հայտնվեն, նրանք ոչ մի կապ չեն ունենա հայ-ռուսական միացյալ հրամանատարության հետ: Նրանք կարող են այնտեղ հայտնվել միայն Բաքվի թույլտվությամբ: Ռուս խաղաղապահներ Ղարաբաղում չեն լինի և նրանք միանշանակ չեն լինի հայ-ռուսական զորախմբի մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում