Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Կլիշեների գերի չենք. Զուրաբյանը՝ Ծառուկյանի վերադարձի և նրա հետ հնարավոր գործակցության մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզի գյուղերում. «Աղետալի խնդիր կա՝ կապված գյուղացիների վերցրած վարկերի հետ. հարյուր-հազարավոր գյուղացիներ վարկեր են վերցրել, գրավադրել են իրենց տները, և տույժ-տուգանքներն այնքան են մեծացել, որ հավասարվել են մայր գումարին: Խոսքը մի քանի անբարեխիճ վարկառուների մասին չէ, խնդիրը համատարած է: Այս խնդրի պատճառով ուղղակի փլուզվում է մեր գյուղատնտեսությունը:

Սկսում եմ ենթադրել, որ այստեղ չարամիտ քաղաքականություն կա. գուցե մարդանց զանգվածաբար այդ վիճակին են հասցնում, որպեսզի կարողանան սնանկացած վիճակում նրանցից վերցնել իրենց հողերը, տները և խոշոր տնտեսություն ստեղծել… Այս խնդրին լուծում է պետք տալ: Պետք է միջգերատեսչական կոորդինացում տեղի ունենա խնդրի լուծման համար: Ես ԱԺ նախագահին առաջարկեցի նման միջգերատեսչական քննարկմամբ հանդես գալ, ԱԺ լսումներ կազմակերպել և այդ հարցը քննարկել: Այս խնդիրը կապված է մեր անվտանգության, մեր տնտեսության հետ և կարող է մի օր այնպես պայթել, որ սրա տակից չկարողանանք դուրս գալ:

Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ ղեկավարն անդրադարձավ նաև ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի սահմանադրական իրավունքն է. «Ոչ ոք իրավունք չունի անհանգստանալու, վախենալու կամ խառնվելու այլ քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքների իրականացման պատճառով»:

Լ. Զուրաբյանը հրաժարվեց գնահատականներ հնչեցնելուց, միևնույն ժամանակ հարցին՝ Ծառուկյանի վերադարձը վտանգավոր չէ՞ ընդդիմության համար՝ ընտրազանգվածին տիրանալու առումով, Զուրաբյանը պատասխանեց. «Չի կարելի համագործակցությունը արեժեզրկել միայն այն պատճառով, որ վերջին հանգրվանում չեղավ այն, ինչ պլանավորվում էր: Դա իհարկե տխուր փաստ էր, որ այն, ինչ պլանավորում էինք՝ իշխանափոխություն չեղավ»:

«Ամեն քաղաքական իրավիճակ թելադրում է իր լուծումները: Մենք կլիշեների, կարծրատիպերի գերի չենք, կփորձենք լուծումներ գտնել,- ընդգծեց Զուրաբյանը՝ անդրադառնալով Գ. Ծառուկյանի վերադարձին և նրա հետ հնարավոր գործակցությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում