«Ստեպ պրոգրես» ՍՊԸ հիմնադիր Աշոտ Մկրտչյան կազմակերպությունը զբաղվում է անյուղ պանրի փոշու արտադրությամբ, որը որպես հումք օգտագործվում է հալած պանիրների արտադրությունում: Կազմակերպությունը հիմնականում մայիս-հոկտեմբեր ամիսներին է աշխատում, քանի որ այդ ժամանակահատվածում կաթի արտադրությունը շատանում է:
Արտադրանքը հիմնականում իրացվում է Ռուսաստանում, Ուկրաինայում: Նախկինում նաև Կանադա և Հոլանդիա է արտահանվել, իսկ այժմ այդ շուկաները հիմնականում փակ են այս ընկերության համար, և արտադրանքը հիմնականում Ռուսաստան է արտահանվում:
Աշոտ Մկրտչյանի հավաստմամբ՝ 7-8 տարի շարունակ Ռուսաստան արտահանման ժամանակ խոչընդոտներ չեն եղել, սակայն հիմա անյուղ պանրի փոշի արտադրող միակ հայկական ընկերությունը խնդիրների է բախվել Վերին Լարսի անցակետում՝ անկախ նրանից, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է:
Մանրամասները՝ տեսանյութում: