Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր Աժ քառօրյա նիստում ներկայացրեց Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշեց, որ բժշկական համալսարանի ռազմական բաժին ընդունվողները, ովքեր հետագայում հրաժարվում են այդ մասնագիտությունից, փոխում են ուղղվածությունը, այլևս չեն ծառայում: Դրա համար տուգանք են վճարում, որը ամբողջ ուսումնառության ընթացքի համար կազմում է 8 միլիոն 800 հազար դրամ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, դիմելով Արա Նազարյանին, հետաքրքրվեց, թե արդյոք պետությունը նույնպես կարող է պայմանագրի իրացումից հրաժարվել, և այդ դեպքում ինչ տույժ է սահմանված: Փոխնախարարը պատասխանեց, որ նման դրույթ նախատեսված չէ. «Դժվար թե դրա կարիքը լինի. պետությունը լուրջ կազմակերպություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: