Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր Աժ քառօրյա նիստում ներկայացրեց Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը, նրա խոսքով, նպատակ ունի ապահովել պատշաճ կադրային քաղաքականության իրականացումը զինվորական ծառայության կազմակերպման գործընթացում:
Նազարյանը նշեց, որ խոսքը, մասնավորապես, լեյտենանտի կոչում ունեցողների մասին է, ովքեր շարքային զինվոր չեն, բայց դեռևս ինտերնատուրայում քննություն չեն տվել ու ռազմական բժշկի կարգավիճակ էլ չունեն: Օրենքն, ըստ փոխնախարարի, թույլ չի տալիս զորակոչել լեյտենանտներին, միաժամանակ՝ թույլ չի տալիս նրանց աշխատել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով Արա Նազարյանին, հետաքրքրվեց. «Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրե՞լ է՝ ինտերնատուրայի դասընթացները արդյունավետորեն, պատշաճ կերպո՞վ են կազմակերպվում, թե՞ ինչպես շատ-շատ ոլորտներում, ինտերնատուրյում էլ էնքան բացեր կան, որ մարդիկ հիասթափվում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: