Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 10 ՍԼ 875 համարանիշի և Mercedes ML մակնիշի Р107КС199 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և 100 մետր գլորվելով հայտնվել ապառաժ քարերի մոտ:
Փրկարարները ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 20-ամյա աղջկա դի, իսկ Mercedes-ի վարորդին փրկարարները քաղաքացիների օգնությամբ տեղում ժամանած շտապ օգնության ավտոմքենայով ուղարկել են հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com -ում