Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Կարեն Կարապետյանի «տռոյկա» կոստյումի ժիլետը չի ներշնչում. ԱՄՆ-ի չոր պատասխանը

ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու իրավասություն ձեռք բերելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը (scorecard). Tert.am-ին գրասենյակից հայտնել են, որ Հայաստանն առայժմ չի համապատասխանում կորպորացիայի պահանջներին: «Հայաստանը ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասել է ծրագրի ներկայացուցիրը։ «Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասել է նա: Լրատվամիջոցի հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել՝ նշելով, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:

Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ը առաջին անգամ սկսեց իրագործել հինգ տարի առաջ, և հետխորհրդային երկրներից դրանում ներառվեցին միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագիրը ենթադրում է հնգամյա դրամաշնորհ, որն ուղղվում է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը: Հայաստանը այդ ծրագրով պետք է ստանար մոտ 235 միլիոն դոլար՝ հինգ տարում, սակայն այդ փողն ամբողջությամբ չտրվեց, քանի որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ը սառեցրեց ծրագրի 70 միլիոն դոլարանոց մի հատված: Բանն այն է, որ ծրագրի իրագործման պայմանները վեցն են և դրանց թվում են տնտեսական արդիականության, նաև քաղաքական արդիականության միտված չափանիշները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, արդարացի կառավարումը:

2008 թվականից հետո Հայաստանն այդ առումով հասկանալիորեն խնդիրներ ունեցավ ԱՄՆ հետ, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչն էլ տհաճ նամակագրություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դեռևս նրա նախագահության ժամկետը չսպառված: Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, թե Դանիլովիչին ասել է, որ Հայաստանի համար սարսափելի չէ կորպորացիայի ծրագրի ընդհատումը, միայն թե Հայաստանին թող նախապես ասեն այդ մասին, որ մենք կարողանանք լուծել այդ ծրագրերի հայաստանյան ընթացքի ֆինանսավորման այլ աղբյուր գտնելու հարցը: Բայց հայ-ամերիկյան լարվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ անցավ, իսկ Սերժ Սարգսյանի մասին էլ ԱՄՆ-ը հայտարարեց, թե նա այն նախագահն է, որ պետք է իրենց: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը վերսկսվեց, իհարկե՝ առանց սառեցված 70 միլիոնի, և 2011 թվականին ընդհատվեց:

Դժվար չէ պատկերացնել, թե արտաքին հսկայական պարտքի տակ գտնվող Հայաստանի համար ինչ կարևոր է լրացուցիչ ամեն մի լումա, որը կթեթևացնի այդ պարտքը: Այդ առումով դժվար չէ նաև պատկերացնել, թե Հայաստանի համար ինչ են նշանակում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի այն հարյուրավոր միլիոն դոլարները, որ ուղղակի որպես նվեր են տրվում Հայաստանին` ենթակառուցվածքային զարգացման համար:

Դրա դիմաց ընդամենը պահանջվում է արդարացի կառավարում: Թե ինչ է դա նշանակում, բավական պարզ և հանգամանալից իր պաշտոնավարման ժամանակ տարիներ առաջ բացատրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Անդրադառնալով խնդրին վերջինս ասել էր, որ Հայաստանը զրկված է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ծրագրի շարունակություն ակնկալելու հնարավորությունից, քանի որ չի համապատասխանում արդարացի կառավարման չափանիշին: Այդ չափանիշը նախատեսում է ընտրություն չկեղծել, կոռուպցիայի դեմ պայքարել իրականում, ապահովել օրենքի և իրավունքի գերակայություն, չունենալ քաղբանտարկյալներ, ունենալ խոսքի ազատություն, հավաքների ազատություն:

Հայաստանի իշխանությունները համարում են, նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանի «տռոյկա կոստյումի» ժիլետով ընտրողական հարցերից կազմված ասուլիսներում արված հայտարարությունները որևէ գին ունեն, որևէ արժեք են իրենցից ներկայացում, անվերջ կարելի է թոզ փչել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև միջազգային հանրության աչքերին: Սակայն և հասարակությունը, և միջազգային հանրությունը շատ լավ են տեսնում, թե ինչ է կատարվում: Այսինքն` թոզն իրականում չի հասնում իր նպատակին: Մինչդեռ, եթե հասարակությանը կարելի է արհամարհել, կարելի է ահաբեկել, կաշառել, վերջապես ուժ կիրառել և լռեցնել, ապա նույնը անել միջազգային հանրությանը, օրինակ` ԱՄՆ-ին Հայաստանի իշխանությունները երևի թե անզոր են: Այս հարցում ներկայումս անզոր է նաև Հայաստանի իշխանական համակարգի գլխավոր հովանավոր հանդիսացած Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն այսօր շատ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ ունի և ամենայն հավանականությամբ նպատակ չունի Հայաստանում իշխանություն պահելու համար լուրջ կոնֆրոնտացիայի գնալ Արևմուտքի հետ, եթե Արևմուտքը դժգոհ լինի այդ իշխանությունից:

Միգուցե այսօր տարօրինակ հնչի, սակայն իրականում Հայաստանում Արևմուտքն է իշխանություն պահում, իսկ Ռուսաստանն այսօր առավելագույնը պահում է ընդդիմություն: Եվ ուրեմն` Արևմուտքի հետ կատակելու քաղաքականության հարցում պաշտոնական Երևանին երևի թե հարկ է զգուշանալ և շատ չթուլանալ բարենպաստ թվացող արտաքին քաղաքական կոնյունկտուրայից: Այդ կոնյունկտուրան որքան նպաստավոր, այնքան էլ պահանջկոտ ու դաժան է, և այն, ինչ կատարվում է աշխարհում, տարածաշրջանում, ամենևին խաղ չէ և ոչ էլ ժամանց: Եթե Հայաստանում անհրաժեշտ է որակական փոփոխություն և էապես նոր կառավարման համակարգ, ապա դրանք միայն ձևական ու արարողակարգային խոսքեր ընկալելը Հայաստանի իշխանությունների համար կարող է լինել խիստ ճակատագրական: ԱՄՆ-ը արդեն հրապարակավ է զգուշացնում, առայժմ նուրբ: Հաջորդ զգուշացումը կարող է բավական կոշտ լինել, իսկ հետո զգուշացում ընդհանրապես չլինել:

Սակայն այստեղ գլխավոր վտանգը շարունակում է լինել Հայաստանն ինքը, ոչ թե իշխանությունը: Պաշտոնական Երևանն ակնհայտորեն փորձում է ընդամենը խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, մինչդեռ այդ խաղն ընդամենը ավելի է վտանգում Հայաստանը, որովհետև տեղի է ունենում ժամանակի մսխում, որի ընթացքում Հայաստանը մնալով ներկայիս որակներով` շարունակում է թուլանալ: Իհարկե, այն չի կործանվելու և չի դադարելու լինել պետություն, պարզապես երբ ժամանակը վատնվում է անխնա կերպով, այդ պետությունը վերածվելու է անկողնային հիվանդի, և առանց խնամքի նա ի զորու չի լինելու հոգալ իր նվազագույն կարիքներն անգամ:

Թվում է, թե խոսքերի մակարդակով իշխանություններն էլ գիտակցում են այս վիճակի անհեռանկարությունը, սակայն գործերը լրիվ այլ բան են ցույց տալիս: Հայաստանի հասարակության ներսում, անշուշտ, կա պոտենցիալ, ցանկություն և կամք, կան նաև թույլ, բայց նկատելի միտումներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ հասարակությունն ի զորու է լինելու ժամանակի ընթացքում ոտքի կանգնեցնել անկողնային հիվանդ այդ պետությունը: Սակայն պարզ է, որ դա արդեն կլինի շատ ու շատ դժվար և Աստված գիտե, թե մինչ այդ արդյոք հիվանդը չի՞ ենթարկվի որոշակի ամպուտացիայի: Ժամանակ շահելու այս քաղաքականությունը պետության համար հղի է հենց այդ հետևանքով:

«Հազարամյակի մարտահրավերները» իր էությամբ կարող էր հանդիսանալ արտագաղթը կասեցնող գործոն: Իհարկե, ոչ միակ գործոնը, ոչ բավարար գործոն, բայց կարևոր գործոն, որովհետև կորպորացիայի ծրագրերը իրականացվում են գյուղական համայնքներում: Եվ այս իմաստով այն գումարը, որ ըստ էության նվերի տեսքով տրամադրվելու էր Հայաստանին,- իսկ ամենայն հավանականությամբ խոսքը հարյուրավոր միլիոնների մասին էր կունենար փաստորեն կրկնակի տնտեսական էֆեկտ՝ ընդհանուր ներդրում տնտեսության մեջ, ինչպես նաև ուղղակի ներդրում հենց գյուղական համայնքներում:

Սա ռազմավարական նշանակության խնդիր է, և Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի ԱՄՆ կառավարությունը գոհ լինի տնտեսական ու քաղաքական վիճակից և վերսկսի ծրագիրը: Իսկ դրա համար ընդամենը պետք էր երկրում ապահովել տնտեսական ազատություններ, արտոնյալ խմբերին չեզոքացնել, նաև ապահովել ժողովրդավարական և իրավական փոփոխություններ: Այսինքն` Հայաստանից որևէ զիջում չէր պահանջվում, այլ պահանջվում էր այն, ինչը անկախ ամեն ինչից պետք էր Հայաստանին՝ զարգանալու համար: Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները անբավարար ջանքեր գործադրեին ամերիկյան ծրագիրը վերսկսելու համար, դա կարող էր համարվել պարզապես պետության դեմ ոտնձգության, նույնիսկ դավաճանության պես մի բան` նկատի ունենալով, թե ինչքան կարևոր են հավելյալ գումարները Հայաստանում արտագաղթը կասեցնելու և սոցիալական անկումը արգելակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում