Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Apple կորպորացիան առաջին անգամ հրապարակավ ընդունել է անվարորդ ավտոմեքենա մշակելու պլանները: Ավելի վաղ Apple-ը երբեք չի հաստատել, որ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:
Այժմ Apple-ը հաստատել է, որ աշխատում է ավտոնոմ համակարգերի ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են փոխել տրանսպորտի ապագան: Կորպորացիան ընդգծել է, որ ավտոմատ տրանսպորտային միջոցներն ունեն սոցիալական զգալի առավելություններ, ինչպես նաև կպահպանեն մարդկային կյանքեր:
Ընկերության հաղորդմամբ՝ դրանք հնարավորություն կտան խուսափել տարեկան միլիոնավոր վթարներից և հազարավոր մարդկանց փրկել մահից: Բացի այդ, Apple-ի հարյուրավոր աշխատակիցներ արդեն երկու տարի աշխատում են էլեկտրամոբիլ ստեղծելու ուղղությամբ: