Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երկիրն ու ժողովուրդը արտագաղթի ու ինքնասպանության միջև

Մինչ Հայաստանում փորձ է արվում հասարակական ակտիվի և քաղաքական ֆիկտիվի մակարդակում քննարկել ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնում վարչապետ Կարեն Կարապետյանին նշանակելու Սերժ Սարգսյանի հեռահար նպատակը, մինչ Ծառուկյանն իր բազմահազար համախոհների աղաչանքին իր վերադարձի մասին վերջնական որոշումը խոստանում է անդրադառնալ մի քանի օրից, Հայաստանի հասարակությունը շարունակում է տառապել իր կյանքով: Իսկ այդ կյանքն իսկապես տառապանք է` բառի բուն իմաստով: Դրա մասին են վկայում արտագաղթի նոր, զանգվածային ալիքը, նաև` իրար հաջորդող ինքնասպանությունները:

Այն, որ արտագաղթն ու ինքնասպանությունները վիճակագրությամբ չեն փոխվում` առաջինը չի դառնում եզակի, իսկ երկրորդը` զանգվածային երևույթ, դեռ չի նշանակում, որ իրավիճակը բարվոք է կամ չի հասել ողբերգականին: Դիլեմայի հանգուցալուծում փնտրող ակտիվն ու ֆիկտիվը ըստ էության չեն մտածում այս մասին, որովհետև մտածելու պարագայում պետք է ոչ թե հանգուցալուծում փնտրեն դիլեմայի շուրջ, այլ պարզապես գնան ու խորհրդակցեն այն մարդկանց հետ, որոնք այսօր հանգուցալուծում են փնտրում արտագաղթի և ինքնասպանության միջև: Նստեն ու խորհրդակցեն, և այդ մարդիկ թերևս ամենից դիպուկը կասեն ակտիվին ու ֆիկտիվին, թե ինչ է պետք անել, թե ինչ են սպասում նրանցից: Կամ էլ կասեն, որ ոչինչ չեն սպասում և իզուր էներգիա թող չծախսեն ինչ-որ ելքեր, հանգուցալուծումներ գտնելու շուրջ` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն թեմայով, այլ թող իրենց պես մտորեն արտագաղթի կամ ինքնասպանության շուրջ:

Սրանում գույների անհարկի խտացում չկա: Վերջիվերջո` Հայաստանում 25 տարի ձգվող տրագիկոմեդիան պետք է ավարտվի, և պետք է ավարտվի ոչ Հայաստանի քաղաքացիների արտագաղթով կամ ինքնասպանությամբ: Եթե որևէ մեկը պետք է արտագաղթի կամ ինքնասպան լինի, ապա դա այն հասարակական-քաղաքական միտքն է, որը Հայաստանի վիճակը 25 տարվա ընթացքում կեղծ պատկերացումներով, կեղծ բարոյականությամբ, կեղծ հաստատակամությամբ, կեղծ հայրենասիրությամբ և կեղծ ազգայնականությամբ բերել ու հասցրել է ներկայիս վիճակին: Եվ ուրեմն եթե դրված է հեռանալու կամ ինքնասպանության հարցը, ապա առաջին հերթին այդ հարցը դրված է այդ կեղծիքի առաջ` պետք է հեռանա կեղծիքը, պետք է ինքնասպան լինի կեղծիքը, ոչ թե քաղաքացին:

Հարցը Հայաստանում այսօր դրված է հենց այսպես, և սա նաև հասկանում են այն ուժերը, որոնք հանդիսանում են մեծ կեղծիքի շղթայի տարբեր օղակներ: Այդ պատճառով է, որ նրանք քննարկում են ինչ-որ «քաղաքական» դիլեմաներ, համոզում են իրենց և հասարակությանը, որովհետև եթե գնան, նստեն այդ հասարակության անդամների դիմաց և հարցնեն պարզ բաներ, ապա նույնքան էլ պարզ բաներ կլսեն իրենց մասին, որից հետո այլևս իրենց համար ամեն ինչ կլինի վերջացած, թատրոնը կավարտվի, որովհետև կհամոզվեն, որ իրենց խաղացած թատրոնում հանդիսատես այլևս չկա, հանդիսատեսը վաղուց է հեռացել, ընդ որում` անվերադարձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում