Օգոստոսի 11-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում՝ նախկին «Շիրակ» սուպերմարկետի մոտակայքում, արվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ Ա. Վշտունու փողոցի թիվ 73 շենքի մոտակայքում այրվել է «Օպել» մակնիշի 33 ՍՏ 178 պետհամարանիշի (վարորդ` Մ.Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: