Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Ալիևն ու Չավուշօղլուն քննարկել են մի շարք հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Չավուշօղլուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել է ԼՂ-ի հարցն ու տնտեսական բնույթի մի շարք հարցեր։