Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Այսուհետ կարելի է գտնել ավելի օգտակար հացատեսակ՝ «Սելիմյան հաց»

Հայաստանի որոշ խանութներում այսուհետ կարելի է գտնել նոր, ավելի օգտակար հացատեսակ՝ «Սելիմյան հաց» անվանումով, որը, ինչպես նշեցին նորարարության հեղինակները, ոչ միայն չի վնասում առողջությունը, այլ դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:

Այս հացատեսակի բաղադրատոմսի հեղինակները և դրա արտադրության մասնակիցները այսօր լրագրողներին ներկայացրեցին նոր հայկական հացատեսակի առանձնահատկությունները, ինչպես նաև արտադրության հետ կապված որոշ խոչընդոտներ:

Ի տարբերություն մյուս հացամթերքների, որոնք, ըստ մասնագետների, պարունակում են տարբեր արհեստական հավելումներ, ինչը հացաթխման շուրջ 8-ժամանոց գործընթացը կրճատում է և դարձնում մեկ ժամից մի փոքր ավել՝ այդ կերպ վնասելով առողջությանը՝ առաջացնելով չբերություն, գաստրիտ, ուռուցքային հիվանդություններ, «Սելիմյան հաց»-ը բացառապես պարունակում է բնական միջոցներ՝ հացի թեփ, կաթնային շիճուկ և ածիկ:

Նոր հացատեսակի բաղադրատոմսի հեղինակ կենսատեխնոլոգ, ՀՏԱ ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանի փոխանցմամբ, այս նորարարությունն արդեն Ռուսաստանում և Ուկրաինայում սերտիֆիկացվել է: Ավելին` Ռուսաստանում մեծ գումարներ են ներդնում, շուրջ 10 տոննայանոց գործարան են հիմնադրել այս հացատեսակի արտադրության համար:

Սելիմյանը նշեց, որ երբ հետազոտությունները վերջնական ավարտին հասցրին, իրենք բոլորին՝ պետական կառույցներին, ինովացիոն ընկերություններին սկսեցին բացատրել նոր, օգտակար հացատեսակի առանձնահատկությունները, աջակցություն խնդրել այն տարածելու, զարգացնելու համար, սակայն որևէ մեկը դրան ուշադրություն չի դարձրել, ինչից հետո մի քանի ընկերներով նախաձեռնել են փոքրիկ գիտաարտադրական տեղամաս և փոքր քանակով սկսել արտադրել, «որպեսզի ցույց տան վերևներին, կողքերին, ժողովրդին, որ կարելի է անվտանգ, բնական հաց արտադրել»:

«Արդեն հոգնել եմ, թե՛ փող ունեցողներից, թե՛ պետությունից, թե՛ պետական մարմիններից»,- ասաց Սելիմյանն ու նշեց, որ նույնիսկ պատրաստվում են մի քանի հաղորդաշար նկարահանել, որտեղ մարդկանց կցուցադրվեն թե՛ հացի պատրաստման եղանակները, թե՛ հումքը:

«Կռուփ» ընկերության տնօրեն Խաչիկ Ստամբոլցյանը, ով նույնպես մասնակցել է «Սելիմյան հացի» ստեղծմանը, մտահոգություն հայտնեց.

«Մեր նպատակը հացաթխումը չի, մեր նպատակն է ցույց տալ, որ այս տեխնոլոգիայով կարող ենք մաքուր հաց թխել ու մատակարարել մեր ժողովրդին, մեր երեխաներին, զինվորներին»: Նա նաև ասաց, որ ի նկատի ունենալով բանակում զինծառայողներին տրվող հացի որակը, մի քանի տարի շարունակ դիմել են Պաշտպանության նախարարությանը, սակայն միշտ մերժում են ստացել:

Խաչիկ Ստամբոլցյանից փորձեցինք ճշտել, թե ինչ պատճառաբանությամբ են մերժել զինվորների համար գնել այս հացատեսակը, երբ այն իր ինքնարժեքով ավելի մատչելի է խանութներում վաճառվող սովորական հացից և էկոլոգիապես ավելի մաքուր. ու մինչ Ստամբոլցյանը փորձում էր անուղղակիորեն ներկայացնել այդ պատճառները, Սելիմյանը միջամտեց. «Ոլորտը կոռումպացված է: Էդ ասա ու պրծի էլի»:

Ավելացնենք, որ այս նորարարությունը դեռ պաշտոնապես գրանցված չէ, ինչը, բանախոսների տեղեկացմամբ, ևս ֆինանսական մեծ միջոցների հետ է կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում