Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Բրյուսելում անցկացվել է ԵՄ-ի ու իրավապաշտպան ՀԿ-ների 18-րդ ֆորումը։
Դրա շրջանակներում տեղի է ունեցել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ու Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի հանդիպումը։
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Լեյլա Յունուսի ամուսին Արիֆ Յունուսը։ Հանդիպման ժամանակ Լեյլա Յունուսը Մոգերինիին իրազեկել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 160-ը։ Նա նաև տեղեկություններ է տրամադրել կտտանքների մասին։