Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք քննարկել են նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ու «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծերը։
Մամեդյարովի խոսքերով՝ TANAP նախագծի իրագործումն իրականացվել է 50 տոկոսով։ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ TANAP-ն իրենց համար առաջնահերթ առաջադրանք է. «Ադրբեջանական գազը նախ կհասնի Թուրքիա, ապա՝ Ադրբեջան»։
Չավուշօղլուն հավելել է, որ իր ադրբեջանական վերջին այցից հետո Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, և իրենք գոհ են FETÖ-ի դեմ Ադրբեջանի մղած պայքարից. «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։