Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ կապված Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց ունենալու հետ։
Այդ մասին նշված է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում. «Մենք արդեն իսկ ուշադրություն ենք հատկացրել համապատասխան հաղորդման վրա և արդեն կոշտ զգուշացում ենք արել ամերիկյան կողմին»։
Չինաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և որ Թայվանը նրա անքակտելի մասն է։