«Սասնա ծռեր» խմբավորման անդամները և հարազատներն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ խոսվում է նաև պայքարի մասին:
«Իհարկե ենթադրվում են գործողություններ. քաղաքացիական անհնազանդության քայլերի մասին է խոսքը: Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա պահանջատիրական բողեք-երթ՝ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների, «Սասնա ծռեր»-ի ռազմագերիների և ընդհանրապես մեր ժողովրդի, մեր հայրենակիցների՝ որպես անհատներ և որպես հավաքականություն՝ իրավունքների ոտնահարման բոլոր երևույթների դեմ:
Կլինեն պայքարի և ինքնակազմակերպման նոր քայլեր. պահը չպետք է բաց թողնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ հավելելով, որ ժողովուրդը ցույց կտա իր պայքարելու ունակությունը՝ անկախ ապրիլյան ընտրությունների արդյունքներից:
Մանրամասները՝ տեսանյութում: