Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:

Պոլիկլինիկայի բակում տեղադրված ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի և պոլիկլինիկայի վերաբացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի պատվավոր քաղաքացի Սառա Եսայանին:

Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո պոլիկլինիկան դարձել է իսկապես օրինակելի բուժհաստատություն:

«Դեռևս 1952թ. ստեղծված այս բուժհաստատությունը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, և ընդամենը մեկ տարվա ընթացքում այստեղ իսկապես մեծ աշխատանք կատարվեց: Պոլիկլինիկայի հիմնանորոգման և կահավորման ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է բարերարներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքի կողմից: Շուրջ 500 մլն դրամի ներդրում է կատարվել, որի արդյունքում, ինչպես տեսնում ենք, պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Առիթն օգտագործելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում Եսայանների ընտանիքին՝ իրենց անշահախնդիր ու սրտացավ վերաբերմունքի համար, ինչի արդյունքում ունեցանք ևս մեկ լիարժեք նորոգված և մեր համաքաղաքացիներին պատշաճ սպասարկում ապահովող բուժհաստատություն»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով համայնքային ենթակայության պոլիկլինիկաներում առկա խնդիրներին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ վերջին տարիներին ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում դրանց հետզհետե լուծումներ տալու համար:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է թվով 24 պոլիկլինիկա և պետք է նշեմ, որ այդ հաստատությունների պայմանների բարելավումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախացումից հետո տասնյակ տարիներ մեր պոլիկլինիկաները հիմնանորոգման չեն ենթարկվել և հիմնականում աշխատել են խորհրդային արտադրության բուժսարքավորումներով: Առկա խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք վերջին տարիներին աշխատանքներ ենք տարել տարբեր ուղղություններով: Նախ ամբողջությամբ լուծեցինք բոլոր 24 պոլիկլինիկաների ջեռուցման խնդիրը, իրականացրել ենք նաև բուժհաստատությունների շենքային պայմանների մասնակի նորոգման աշխատանքներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին ենք տրամադրել շուրջ 150 անուն ժամանակակից նոր բուժսարքավորում: Այս աշխատանքները լինելու են շարունակական, և մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր բնակիչների համար առաջնային բուժօգնության օղակ հանդիսացող համայնքային բոլոր պոլիկլինիկաներում կարողանանք ապահովել այնպիսի հարմարավետություն, ինչպիսին այսօր ունենք Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում»,- ընդգծել է քաղաքապետը:

36fc95c8f864a338cee5dcf2fdd7bbead85e7dd3

271ba1ead6a8572981a8747c0055cea4a5523d96

354e7d77bfb552a93856a4a7eacfbe050c62f7b0

726fac98a12476fa5e4ef88f79880f39d187bbe1

3725c13971756e1fbeadb0743de5beacbe7015e7

4989488c29a24e971dbd48861c389c56da1ee0bf

b9ec5c04f1bb446cf6f52cbceea2d1e239900bd2

c1ce5e5e5fb06340a07e5ced2acba5002edc9534

f51623156892f6fbf76706e0d53a8b96e1901793

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում