ԱՄՆ-ում բռնել են ավելի քան 4 մետրանոց պիթոնի, որի որովայնում հայտնաբերվել են երեք եղնիկների մնացորդներ։ Այս մասին հայտնում է BioInvasions Records գիտական ամսագիրը։
Հսկա սողունին, որի երկարությունը 547 սմ է, հայտնաբերել են Ֆլորիդայի «Էվերգլեյդս» ազգային պարկում։ Պարկի աշխատակիցները բռնել են օձին և քնեցրել։ Պիթոնի որովայնում գտնվել են մոտ 45 կգ կշռող սպիտակապոչ եղնիկի և եղնիկի՝ 17 ու 13 կգ կշռող ձագերի կիսամարս մնացորդներ։
Գիտնականները կարծում են, որ օձը խեղդել և կուլ է տվել նրանց 3 ամսվա ընթացքում, ըստ ամենայնի՝ ամսական մեկին։ Ենթադրվում է, որ նա զոհերին սպասել է ջրի մեջ թաքնված։
Մուգ վագրային պիթոն տեսակի ներկայացուցիչները սովորաբար հասնում են 3.7 մ երկարության։ Վագրային պիթոնները պատահաբար են հայտնվել Ֆլորիդայում Հարավարևելյան Ասիայից մոտ 30 տարի առաջ։