Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Պուտինը նոր քաղաքականություն է որդեգրել. ինչպե՞ս կգործի Թրամփը հետխորհրդային տարածաշրջանում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումների, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցի մասին՝ անդրադառնալով նաև հարցի գլոբալ համատեքստին՝ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների փոփոխման հեռանկարներին և դրանց ազդեցությանը Հայաստանի վրա:

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում և մեկնաբանում Հայաստանի նախագահի և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը: Զուտ այս փաստը և հաղորդագրությունը հեռախոսազրույցի բովանդակության մասին որքանո՞վ են թույլ տալիս եզրակացնել, թե ի՞նչ վերաբերմունք կունենա Թրամփի վարչակազմը Հայաստանի նկատմամբ և ի՞նչ նշանակություն կունենա Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ:

–  Նախ, պիտի հաշվի առնել, որ Հայաստանի նախագահը օտար պետությունների առաջին ղեկավարներից էր, ով շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան հղելով շնորհավորական ուղերձ: Այնուհետև ընտրված փոխնախագահ Փենսը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ ՀՀ նախագահի հետ: Ի դեպ, ասեմ, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ չկար այն հատվածը, որը կար ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ Փենսը նշում է, որ չափազանց բարձր է գնահատում ամերիկահայերի դերն ու նշանակությունը Միացյալ Նահանգների պատմության մեջ: Ամերիկյան կողմը շատ կոնկրետ ուշադրություն էր դարձրել այս հանգամանքի վրա: Իհարկե, սա ընդամենը շնորհավորական և կարելի է ասել՝ ծանոթացման հեռախոսազանգ է: Հիմա և՛ Թրամփը, և՛ Փենսը զանգում են տարբեր պետությունների ղեկավարներին, որպեսզի շփվեն, ծանոթանան, ստանան շնորհավորանքներ, իրենք էլ իրենց պատրաստակամությունը հայտնեն աջակցելու այս երկրներին և այլն, և այլն: Այս տեսանկյունից՝ կարելի է ասել, որ սա առաջին քայլն է, թեև Փենսը ծանոթ է հայկական համայնքի խնդիրներին, որոնք կան ԱՄՆ-ում: Փենսը շատ ակտիվ հայամետ գործունեություն է ծավալել, երբ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի անդամ էր: Եվ հիշում եք իր հայտնի ելույթը, երբ ասաց՝ «ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հանդեպ Թուրքիայում, ցեղասպանություն է, երբեք չեմ կարող կասկածի տակ դնել դա՝ որպես փաստ, բայց չեմ կարող կողմ քվեարկել նախագծին, որովհետև այսօր մենք որոշակի քաղաքական և ռազմական ակտիվություն ունենք Իրաքում, Մերձավոր Արևելքի երկրներում, և սա կարող է խանգարել մեր արտաքին քաղաքականության իրականացմանը»: Սա նրա հայտնի ելույթներից մեկն է: Նա մշտապես աջակցել է հայկական տարբեր բանաձևերին, և այդ առումով ամերիկահայ համայնքի աջակցությունը չափազանց կարևոր է Փենսի համար, որը այսպես թե այնպես պետք է գալու նրանց:

Բայց ի տարբերություն Փենսի՝ Թրամփը հայկական հարցերի մասին հայտարարություններ չի արել, և առայժմ Հայաստանի հետ շփումը փոխնախագահի մակարդակով է կատարվում:

Չեմ կարծում, որ Հայաստանի հետ շփումը կատարվում է փոխնախագահի մակարդակով: Վստահ եմ, որ դեռ առիթներ ունենալու է շփվելու և խոսելու Հայաստանի ղեկավարության հետ: Վստահ եմ, որ ուղերձը, որը հղել է ՀՀ նախագահը, ստացել է նաև պատասխան, որով Թրամփը հավանաբար շնորհակալություն է հայտնել այդ ուղերձի համար: Սա ընդունված պրակտիկա է, և փոխնախագահը նույնպես նախաձեռնող է: Նա ինքնուրույն նախաձեռնել է հեռախոսազանգեր տարբեր պետությունների ղեկավարների հետ:

Հայամետ լոբբին, կարծես թե, պահպանել է իր տեղը ԱՄՆ Կոնգրեսում, այսինքն՝ ամերիկահայ համայնքը պահպանում է իր որոշակի ազդեցությունը ամերիկյան քաղաքականության մեջ: Դա ինչոր կերպ ազդո՞ւմ է կամ կազդի՞ Թրամփի վարչակազմի գործողությունների վրա:

– Իհարկե, ազդելու է: Պետք է հաշվի առնենք, որ և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ վարչակազմում հաղթել են հանրապետականները, իսկ մեր հայկական լոբբիստները մշտապես աշխատել են այն սկզբունքով, որ երկու կուսակցության ներկայացուցիչներն էլ անպայման ընդգրկված լինեն Հայաստանին աջակցող խմբերում, ներգրավված լինեն այս գործընթացում: Եվ բնականաբար, հանրապետական կոնգրեսմենները, սենատորները, ովքեր ազդեցություն են ունենալու նաև վարչակազմի կայացրած որոշումների վրա, իհարկե, չափազանց օգտակար են լինելու նաև մեզ համար:

Իսկ ավելի գլոբալ գործընթացները, մասնավորապես ռուսամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության շրջանում ինչպե՞ս կազդեն Հայաստանի, հայամերիկյան, հայռուսական հարաբերությունների վրա:

Թրամփը և Պուտինը վերջին օրերին ուշագրավ արտաքին քաղաքական ազդակներ են հնչեցրել: Մասնավորապես, Թրամփը իր «շնորհակալական» շրջագայության ընթացքում հայտարարել է, թե այժմ սկսվում է «խաղաղության նոր դարաշրջան», և Միացյալ Նահանգները չի աջակցելու այլ երկրներում կառավարությունների տապալմանը: Ռուսատանի նախագահը իր հերթին ասել է, թե իրենք չեն ուզում առճակատման մեջ մտնել որևէ երկրի հետ, ուզում են ընկերներ ունենալ, բայց չեն թույլ տալու ոտնահարել իրենց շահերը: Ո՞րն է Հայաստանի դերը այս համատեքստում:

Մենք ականատես ենք լինում նոր՝ շատ կարևոր իրողությունների, որովհետև Թրամփը համարում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Իրաքում, Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում, ուղղակի ամերիկյան արտաքին քաղաքականության տապալում է: Նա պարբերաբար մեղադրում էր Քլինթոնին և Օբամային, որ նրանք են ստեղծել քաոսը այդ տարածաշրջանում, որի հետևանքով ծնվել է «Իսլամական պետությունը»: Այստեղ կարող է կտրուկ շրջադարձ լինել. ԱՄՆ-ը կարող է ավելի քիչ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի երկրներին: Սա նշանակում է, որ աջակցություն չի լինի, ենթադրենք, Թուրքիային, որը կարող է ինչ-որ ծրագրեր իրականացնել թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, այո՛, Ռուսաստանը նոր քաղաքական գիծ է որդեգրել և այդ քաղաքականության սկզբունքներից մեկն այն է, որ այլևս չի թողելու, որ երրորդ պետությունները խառնվեն այլ պետությունների ներքին գործերին և ինչպես նշված է ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում՝ «ոչ սահմանադրական ճանապարհով» փոխեն օրինական իշխանությունները այդ երկրներում: Սա նույնպես կարևոր բան է: Նշանակում է՝ Ռուսաստանը ավելի ակտիվ պետք է պայքարեր, ըստ էության, նրա դեմ, ինչ անում էր Միացյալ Նահանգները, բայց Միացյալ Նահանգները այս պահի դրությամբ ասում է՝ մենք այլևս չենք աջակցելու նման գործընթացներին: Սա իրողություն է և կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել նաև մեր տարածաշրջանում: Հավանաբար հիշում եք, որ Ալիևը պարբերաբար մեղադրանքներ էր հնչեցնում, թե իր դեմ դրսից կազմակերպվում է մի գործընթաց, որ ուզում են իր դեմ իրականացնել այն սցենարը, որ տեղի է ունենում արաբական երկրներում: Այժմ Ադրբեջանը այլևս ասելիք և անելիք չի ունենալու այս առումով:

Ճի՞շտ կլինի, եթե դասակարգենք երկրները և ասենք, որ Թրամփը այլ կերպ է նայում նախկին խորհրդային երկրներին՝ ի տարբերություն Մերձավոր Արևելքի կամ Եվրոպայի երկրների: Համաձա՞յն եք այն փորձագետների կարծիքի հետ, որ Թրամփն ընդունելու է Պուտինի շահերը հետխորհրդային տարածաշրջանում, որովհետև դա Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, և Միացյալ Նահանգները չի միջամտելու այդ երկրների հարցերին:

Գիտեք, ընդհանրապես Թրամփը իր մտածելակերպով բիզնեսմեն է, բիզնեսի մարդ է և նա պարզապես չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Միացյալ Նահանգները միլիարդավոր դոլարներ է վատնել 2001 թ. սկսած նույն Իրաքում, Աֆղանստանում և այլն: Նա կարծում է, որ այդ գումարները կարելի է ուղղել Միացյալ Նահանգների տնտեսության զարգացմանը, ապահովել նոր տնտեսական աճ, նոր աշխատատեղերի ստեղծում: Սա շատ կարևոր է Թրամփի համար, և ես վստահ եմ, որ իր նախագահության տարիները աչքի են ընկնելու սրանով: Սա՝ առաջինը:

Երկրորդ, Միացյալ Նահանգները հենց շահի սկզբունքով է առաջնորդվելու՝ պետությունների հետ հարաբերությունները կառուցելիս: Ակնհայտ է, որ ավելի խորը հարաբերություններ է ունենալու այն երկրների հետ, որտեղ կա տնտեսական շահ, այն երկրների հետ, որոնք ունեն էներգետիկ կամ այլ ռեսուրսներ: Այս առումով, կարծում եմ, Միացյալ Նահանգների քաղաքականությունը ենթարկվելու է որոշակի խմբագրման, և Միացյալ Նահանգները առավել հետաքրքրվելու է հենց այն երկրներով, որտեղ ավելի շատ կան բիզնես հնարավորություններ:

Մյուս կողմից՝ ԱՄՆի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է հակազդել ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը: Եթե հաշվի առնենք, որ Կոնգրեսը ևս ԱՄՆի արտաքին քաղաքականության վրա ազդող սուբյեկտներից է, այդ դեպքում ինչպե՞ս կգործի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հանդեպ, ավելի շատ այնպես, ինչպես նախանշում է Թրամփի վարչակազմը, թե՞ Կոնգրեսը:

Իհարկե, Կոնգրեսն էլ՝ թե՛ Սենատը և թե՛ Ներկայացուցիչների պալատը, որոշակի ազդեցություն ունեն Միացյալ Նահանգների վարչակազմի վրա՝ արտաքին քաղաքականության իրականացման առումով, գոնե այնքանով, որ Կոնգրեսը ֆինանսավորումն է իրականացնում: Եթե, օրինակ, Միացյալ Նահանգների նախագահն ասում է՝ ես այստեղ զորք պիտի ուղարկեմ, Կոնգրեսը կարող է չֆինանսավորել կամ քիչ ֆինանսավորում տրամադրել, կամ նույն Սենատը հնարավորություն է տալիս նախագահին նշանակելու ԱՄՆ դեսպանին միայն այն բանից հետո, երբ տալիս է իր հավանությունը: Որոշակի մեխանիզմներ, իհարկե, կան, բայց կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը բավական ուժեղ է և լուրջ ազդեցություն ունի արտաքին քաղաքականության իրականացման հարցում՝ սահմանադրությամբ իրեն վերապահված:

Ինչ վերաբերում է այս փաստաթղթի ընդունմանը, ի դեպ, այն դեռ պիտի գնա Սենատ, հետո վավերացվի ԱՄՆ նախագահի կողմից, ապա ըստ իս՝ սա Օբամայի գնացող վարչակազմի վերջին կարևոր որոշումներից մեկն է լինելու: Բայց մեծ հաշվով՝ ես սրա մեջ ինչ-որ նոր կամ վտանգավոր բան չեմ տեսնում: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, իհարկե, մրցում են իրար հետ, և ստեղծվում է ընդամենը աշխատանքային մի խումբ, որը ավելի ակտիվ է համակարգելու այս գործընթացները, այսինքն՝ նախատեսվում է, որ Պենտագոնից, հետախուզությունից, պետքարտուղարությունից լինելու են մասնագետներ, որոնք ընդգրկված են լինելու միջգերատեսչական այս խմբում, որպեսզի ավելի արդյունավետ և օպերատիվ կարողանան իրականացնել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այս առումով՝ նոր բան չկա, այլ հարց է, որ հնարավոր է՝ Թրամփն էլ սրան մեծ ուշադրություն չդարձնի և այս նախաձեռնությունը շատ մեծ հեռանկար չունենա:

Իսկ ընդհանրապես և ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգները շարունակելո՞ւ է տարբեր երկրներում Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը հակազդելու քաղաքականությունը, թե՞ ոչ: Խոսքը մասնավորապես Հայաստանի մասին է:

Նախ, պետք է հասկանանք որ տերությունները, իհարկե, մշտապես եղել են մրցակցության մեջ ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում, Թուրքիայում և այլն: Ցանկացած գերտերություն ունի իր շահերը կոնկրետ երկրներում կամ տարածաշրջաններում, որոնցով էլ առաջնորդվում է և իր որոշումները կայացնելիս՝ հաշվի է առնում իր շահերը:

Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը կարող է բխել միայն մեր շահերից, որովհետև եթե չկա լարվածություն, նշանակում է՝ իրավիճակը ավելի խաղաղ և կայուն կլինի: Եթե մեղմացվեն կամ հանվեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, նշանակում է՝ Ռուսաստանի տնտեսությունը կզարգանա, իսկ քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, դա ուղղակիորեն կանդրադառնա մեր վրա այնքանով, որքանով անդրադարձավ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի, հետևապես նաև Հայաստանի վրա: Եթե սանկցիաների կիրառումը բացասաբար անդրադարձավ, ապա սանկցիաների հանումը դրական կանդրադառնա: Սա ակնհայտ է: Այդ պատճառով պիտի հույս ունենանք, որ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները կջերմանան, և մենք էլ կկարողանանք մեր օգուտները քաղել այս առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում