Սիրիական կառավարական զորքերը շարունակում են հարձակումը զինված ընդդիմության դիրքերի վրա։ Կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել Հալեպի Թարիք ալ-Բաբ շրջանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Առաջխաղացման ընթացքում սիրիացի զինվորականներին նաև հաջողվել է ազատագրել ճանապարհը, որը միացնում է Հալեպի արևմտյան շրջանները քաղաքի օդանավակայանի հետ։