Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։
Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի բացառում իր՝ ԲՀԿ ցուցակում լինելը:
Հիշեցմանը, որ նախորդ ընտրություններում Բոստանջյանը չներառվեց ԲՀԿ ցուցակում ու չգնաց խորհրդարան, ԲՀԿ-ական նախկին պատգամավորը նշեց. «Ճիշտն ասած, էդքան անհանգիստ չեմ եղել, որ իմանամ՝ որ ցուցակում եմ: Նույնը հիմա»: Ապա հավելեց, որ չի լսել՝ ԲՀԿ ցուցակում լինելու է, թե ոչ: «Ես էլ կուզենայի ձեզանից իմանայի՝ լինելու եմ, թե ոչ»: