Բարաք Օբաման վերջին անգամ է որպես ԱՄՆ նախագահ վառել Սպիտակ տան սուրբծննդյան եղևնու լույսերը։ Արարողության ժամանակ նա ցույց է տվել իր ձայնային տվյալները` երգելով Jingle Bells հիթը։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը։
Չնայած Օբամային ձայնակցել են մի քանի երաժիշտներ՝ Քելլի Քլարքսոնը, Յոլանդա Ադամսը, Ջեյմս Թեյլորը, Մարկ Էնթոնին և այլք, ամենաբարձրը լսվել է նախագահի ձայնը։ Օբամային է միացել նաև դերասանուհի և հաղորդավարուհի Եվա Լոնգորիան։
Watch @POTUS close out tonight’s celebration 🎶 https://t.co/POu5IqPtZ5
— The White House (@WhiteHouse) December 2, 2016