Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Իրենք՝ ադրբեջանցիներն են ապագայում դատելու Ալիևին. Ստանիսլավ Տարասով

Ադրբեջանը ձախողվել է Ղարաբաղյան հարցում, ձախողել է իր դիվանագիտությունը և չի կարող հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով: Ադրբեջանի ներկայիս ռեժիմը հակապետական քաղաքականություն է իրականացնում ադրբեջանցի ժողովրդի դեմ, որի համար ապագայում կանգնելու է արդարադատության առջև և դատապարտվելու է իրենց՝ ադրբեջանցիների կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակի և Ադրբեջանի պահվածքի մասին:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը հոգեբանորեն ծանր վիճակում է գտնվում, քանի որ պարտվել է Լեռնային Ղարաբաղում և այժմ փորձում է իր քաղաքացիներին դաստիարակել կեղծ կայսերապաշտական գաղափարներով, բայց Ադրբեջանը ո՛չ Ռուսաստան է, ո՛չ էլ Իրան կամ Թուրքիա, որոնք ունեն կայսերական…: Իրականում Ադրբեջանը անկայուն, քանդված պետություն է, որին Արևմուտքում անվանում են «անկայուն գոտի քաղաքական գոյության համար»:

«Ադրբեջանը անկայուն պետություն է, նա կորցրել է Ղարաբաղը ու ևս 7 շրջան, իրականում վերահսկողություն չունի Նախիջևանի նկատմամբ: Դա քանդված, անկայուն երկիր է: Այդ աթոռը ընդամենը երկու ոտքի վրա է կանգնած: Այսպիսին է այժմ իրավիճակը»,- հայտարարեց Տարասովը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած քայլ սխալ է, նրանք չեն կարողանում օգտագործել դիվանագիտության հնարքները և այժմ հայտնվել են ցայտնոտի մեջ:

«Օրինակ՝ նրանք մեկ հայտարարում են, որ դեմ են Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը, հետո հայտարարեցին, որ պատրաստ են ինքնավար հանրապետության կարգավիճակ տալ Ղարաբաղին: Նրանք ուղղակի անտանելի են. ասում են՝ ոչ, Ղարաբաղի ժողովուրդ, հայեր ընդհանրապես չկան, հետո հանկարծ հայտարարում են, թե պատրաստ են ինքնավար հանրապետության կարգավիճակ տալ նրանց: Եթե այդպիսի էթնոս չկա, ինչպե՞ս են նրանց հանրապետության կարգավիճակ տալիս: Նրանք խճճվել են, պարտվել են դիվանագիտության մեջ:

Ռազմական գործոնը. Ադրբեջանը 27 միլիարդ դոլար է ծախսել սպառազինության վրա: Նրանք շատ լավ գիտեն, թե ում դեմ են պատրաստվում պատերազմել: Իրանի՞. երբե՛ք: Ռուսաստանի՞. ո՛չ: Ուրեմն ո՞ւմ դեմ են նրանք պատրաստվում պատերազմել. պարզ է, որ դա հակահայկական ներուժ է: Հայաստանը ՀԱՊԿ-ի, Եվրասիական միության անդամ է, այժմ ստեղծվել է միացյալ զինվորական հրամանատարություն, Հայաստանը ստացել է միասնական Հակաօդային պաշտպանության համակարգ: Այստեղից հարց է ծագում. այդ փողերը տանկերի և այլ զինատեսակների վրա ծախսելու փոխարեն՝ ադրբեջանցիները կարող էին հաշտության գալ Ղարաբաղի հայերի հետ, կարող էին 5-10 միլիարդ դոլար տալ հայերին, ասել՝ վերցրեք այս գումարը, զարգացեք, հետո համաձայնության կգանք, միգուցե որոշենք իրար հետ ապրել: Իսկ նրանք ուզում են տարածքը վերցնել առանց հայերի: Դա անիրական բան է: Ներեցեք, նրանք կատարյալ ապուշներ են:

Ի դեպ, Ադրբեջանի ներկայիս ռեժիմին ապագայում դատելու են՝ ադրբեջանական ժողովրդի դեմ այդ հակապետական քաղաքականության համար, իրենք՝ ադրբեջանցիներն են դատելու: Նրանք պարզապես հիվանդ հոգեբանության ժառանգներ են, նրանք ոչինչ չեն սովորել: Նրանք սեփականացրել են ուրիշների պատմությունը: Իրանը հիմա ոտքի է կանգնում և նոր պատմություն է գրելու իր համար: Կտեսնենք, թե ինչ տեղ կհատկացնի ադրբեջանցիներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում